Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոսկեվանցիները նամակ են գրել Արմեն Աշոտյանին

Հունիս 14,2013 11:40

Նրանք նախարարից ակնկալում են արդար որոշում:

 Տավուշի մարզի  Ոսկեվան համայնքի բնակիչները, մի քանի տասնյակ ստորագրությամբ նամակ են գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ուր հայտնել են.

« Մեծարգո նախարար, սահմանապահ ոսկեվանցիներս խնդրանքով դիմում ենք Ձեզ ու ակնկալում, որ ճիշտ որոշում եք կայացնելու: 2013թ. փետրվարի 25-ին 65 տարին լրանալու կապակցությամբ լուծվել է Ոսկեվանի դպրոցի տնօրենի աշխատանքային պայմանագիրը: Մարտի 4-ին կայացել է դպրոցի կառավարման խորհրդի նիստ, միջնորդագիր է ներկայացվել Տավուշի մարզպետ պ-ն Ղուլարյանին դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու թույլտվություն ստանալու համար: Օրերն անցնում էին, սակայն պատասխան չկար: Ինչու՞:

Ի վերջո 2013թ. ապրիլի 25-ին մրցույթը կայացավ: Դրան մասնակցել են  Ոսկեվանի դպրոցի 28 տարվա մանկավարժ (որից 16 տարին՝ փոխտնօրեն ) Գոհար Սանդրոյի Տիրացվյանը եւ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ  Գարիկ Ռաֆիկի Մամյանը, ով  2000թ.  մարտի 3-ին անհատական գրաֆիկով աշխատանքի է  անցել որպես աշխարհագրությանն ուսուցիչ: Նա 2008թ. հունիսին թողել է  դպրոցը, աշխատանքի անցել Բագրատաշենի մաքսատանը, մեկ տարի անց նորից հիշելով մանկավարժի գործը՝ աշխատանքի է անցել Ոսկեվանի դպրոցում: 2012թ. օգոստոսին նորից է թողել մանկավարժությունը, զբաղվել բիզնեսով: Ի դեպ, ճիշտ է  վարվել, քանի որ ինքը հեռու է  մանկավարժությունից եւ դպրոցում նրա բաց թողած օրերը, չկայացած դասերը վրդովվեցնում էին ծնողներին: 2013թ. ապրիլի 25-ի մրցույթում Գոհար Տիրացվյանը ստացավ 4 ձայն, Գարիկ Մամյանը՝ 3: Գ. Տիրացվյանի 5-րդ ձայնը նրա 30 տարվա գործընկերն էր, որը չներկայացավ քվեարկության, նույն օրը ներկայացրեց դպրոցի կառավարման խորհրդի անդամից հրաժարվելու դիմում: Ինչո՞ւ, արդյոք սա չի՞ խոսում անարդար մոտեցումների մասին: 2-րդ մրցույթում Գ. Մամյանի գործադրած ջանքերի շնորհիվ նա ունեցավ 4, Գ. Տիրացվյանը՝ 3 ձայն: Այսպիսով 2 փուլերի ընթացքում թեկնածուներն ունեցել են հավասար ձայներ:

Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրեն նշանակվի ոսկեվանցի վաստակաշատ մանկավարժը, ոչ թե նա, ով դպրոց է գնացել, որպեսզի խուսափի  ժամկետային զինվորական ծառայությունից: Հակառակ դեպքում համախմբված Ոսկեվանում պառակտում կառաջանա: Չենք ուզում կորցնել մեր հույսն ու հավատը, որ կհաղթի արդարությունը, եւ խնդրում ենք կայացնել արդար որոշում: Վստահ ենք, որ հուսախաբ չենք լինի»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930