Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ տանք Որոտանը

Հունիս 14,2013 11:22

Որոտանի հիդրոկասկադի հետ, մեղմ ասած, տարօրինակ բան էր կատարվում։

«Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված դեռ չենք որոշել՝ վաճառում ե՞նք, թե՞ ոչ, ընդամենը հետաքրքրություն են ցուցաբերում մարդիկ, ուսումնասիրում են, եթե ուսումնասիրեն եւ առաջարկեն, այնպիսին լինի, որ մեզ կհետաքրքրի, կշահագրգռի, նոր կնստենք կբանակցենք»,- երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարնհրի նախարար Արմեն Մովսիսյանը։ Ասվածից միանշանակ ենթադրվում է, որ բանակցություններ դեռ չեն ընթանում։

Հիմա բերենք մի ուրիշ մեջբերում։ Այն մի հատված է բուլղարական «DD Agency»  փիար ընկերության՝ օրերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ Նյու-Յորքում գրանցված «Կոնտուր գլոբալ» ընկերությունը «… ակտիվորեն բանակցում է ՀՀ կառավարության հետ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ»։ Այս հաղորդագրությունից էլ միանշանակ ենթադրվում է, որ բանակցություններ ընթանում են, ընդ որում՝ «ակտիվ»։ Եւ ուրեմն ինչ է տեղի ունենում։ Եթե համադրենք վերջին շրջանում Որոտանի հետ կապված մի քանի իրադարձություններ, ապա կարելի է որոշակի պատկերացումներ կազմել, թե ինչ է տեղի ունենում, քանի որ ձեռքի տակ ունենք երկու իրար բոլորովին հակասող հայտարարություն։ Անցած շաբաթ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ այսուհետ Որոտանում արտադրված էլէներգիայի յուրաքանչյուր կվտ.ժամը պետք է գնվի մոտ 8 դրամով։ Եւ դա այն դեպքում, երբ այս ՀԷԿ-ում արտադրված էլէներգիայի ինքնարժեքը չի հասնում նույնիսկ 2 դրամի։ Սրա արդյունքում, պետական սեփականություն հանդիսացող Որոտանի ՀԷԿ-ը կունենա ավելի քան 2 մլրդ դրամի շահույթ։ Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930