Հունիսի 14.-ին, ժամը 13.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի «Դեմ առ դեմ» քննարկումը` հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Երկու հյուրերին էլ- Ում մեղքով Իրան Հայաստան գազատարը բարակեց եւ ի վերջո եղավ նախատեսված թողունակության կեսով: Հայաստանի իշխանությունների, թե ռուսների չուզողության:
Եթե բնապահպանները աղմուկ չբարձրացնեին, Սյունիքի արոտավայրերը Լիսկան ու Արմեն գեւորգյանը տալու էին պարսիկներին: Դա կասկածից դուրս է: Ձեր կազմակերպությունները հետեւում են նման գործընթացներին, հիմնադրամ, ինստիտուտ- բացի փորձագիտական պոստֆակտում վերլուծություններ անելուց, արդյոք հետեւում եք զարգացումներին եւ ինչ քայլեր եք ձեռնարկում անցանկալի միտումների մասին ահազանգելու ուղղությամբ: Շնորհակալություն:
Խնդրում եմ հստակ պատասխանել- ձեր կարծիքով ի վերջո ով է ստում` ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, երբ ասում է իրանական գազն ավելի թանկ է, թե Իրանի դեսպանը:
Եթե իրանական գազը թանկ է, ապա ստացվում ի սկզբանե տնտեսապես ոչ շահութաբեր գազատար ենք կառուցել? այն էլ` ոչ տրանզիտային թողունակությամբ: Ինչ նպատակով: