Գերմանահայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը կրկին կմրցի թեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա «Լա Ռեինա» Մորենոյի դեմ: Հայտնում է «Ֆիլ բոքսինգ» լրատվանակը:
Նրանց առաջին մենամարտը կայացել է 2012թ., որտեղ Մորենոն հաղթել մրցավարների որոշմամբ՝ միավորներով:
Մեկնաբանելով առաջին եւ սպասվող մրցամարտները՝ Մորենոն ասել է. «Ինձ համար Կենտիկյանի հետ առաջին մենամարտը հրաշալի փորձ էր, քանի որ ես էի համարվում թույլ կողմը եւ ես մտել էի հակառակորդի տարածք ու հաղթանակի հասա: Ես զգում էի, որ հաղթելու եմ եւ կրկին կհաղթեմ: Հաղթանակը հրաշալի էր, սակայն կարծում եմ ես երկրպագուների հարգանքին արժանացա: Նրանք չէին սպասում, որ կհաղթեմ ու ոչ էլ ուզում էին, որ հաղթեմ, բայց կարծում եմ այդ գիշեր գրավեցի որոշ երկրպագուների: Այս անգամ պատրաստվում եմ ավելի ագրեսիվ լինել»:
Ռեւանշ-մենամարտը տեղի կունենա հուլիսի 6-ին, Գերմանիայի Դորտմունդ քաղաքի «Վեստֆայնհայն» մարզադահլիճում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ