«Այն փաստաթուղթը, որ դուք այսօր մեզ ներկայացրեցիք եւ այն քննարկումը, որ հիմա տեղի է ունենում դահլիճում, ապացուցում է մի պարզ եւ թափանցիկ ճշմարտություն` դուք ավելի քան որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ավելի բացահայտ եւ շոշափելի կոնկրետ եք ներկայացնում այն խնդիրները, որ այսօր կան, բայց ցավոք չեք ներկայացնում լուծումները»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քնարկման ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նա հետաքրքրվեց`ունե՞ք տոկոսային, թվային որեւէ հաշվարկ, թե նախորդ տարվա հաշվետվությունից հետո որքանո՞վ է պակասել կամ գուցե ավելացել հանցագործությունների թիվը:
Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ նման հաշվարկ չեն արել, չունեն: Ըստ Մարգարիտ Եսայանի`«Լավ կլիներ, որ դուք նման հաշվարկ ունենայիք, որ հասարակությունը տեսներ, թե ինչպես են պատժվում մեղավորները, այլապես կիսատ է մնում ձեր արած գործը»:
Վերահսկիչ պալատի նախագահը հաշվետվությունը ներկայացնելիս խոսեց աղբահավաքության, աղբահանության խնդիրների մասին, օդի մեջ պտտվող ցելոֆանե տոպրակների մասին: Իշխան Զաքարյանը նկատեց, որ դրանք շատ հաճախ կարելի է քամու ժամանակ տեսնել Սովետաշենի կամ Նուբարաշենի շրջակայքում: Մարգարիտ Եսայանի խոսքերով` «Դժբախտաբար, դրանք մենք տեսնում ենք նաեւ ե’ւ քաղաքում, ե’ւ ամենուրեք: Ի վերջո մի՞թե այդքան դժվար է լուծել աղբահավաքության խնդիրը, որեւէ առաջարկ կարո՞ղ են գտնել այդ խնդրին, թե՞ չէ: Եվ ձեր բացահայտումները որքանո՞վ կարող են օգնել»:
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանը կեսկատակ-կեսլուրջ առաջարկ արեց` «Եկեք այս ոլորտում մենաշնորհ ստեղծենք, տանք մի օլիգարխի, որեւէ հարուստ մարդու, թող ինքը տնօրինի այս ոլորտը, սեփականաշնորհի եւ հետեւի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մարգարիտ Եսայանի կես կատակ, կես լուրջ մեկնաբանություններն էլ խոսում են մեր երկրի,՝ կես
կատակ, կես լուրջ վիճակի մասին, որի լրջությունը օրեց օր վերածվում է միայն կատակի:
Լսել եմ, որ Մարգարիտ Եսայանը ժամանակին եղել է ընդիմության լրագրող: Ես այն ժամանակվա
դեմքի արտահայտությունը չեմ հիշում, բայց կեղծ Նժդեհական դարձած օրից, նրա դեմքին դաճված
է ինքնագոհության էտալոնը, կարծես ԱԺ է եկել միայն և միայն այդ փառքը վայելելու, կատակների
միջոցով և ուրիշ ոչ մի մտահոգություն ազգի հրեշավոր ճակատագրի մասին:
Հարգելի՝ Մարգարիտ Եսայան տեսնում եք ձեր թիմակից տղամարդիք ինչպես են գենետիկորեն
այլափոխվել, գոնե դուք նրբին սեռի ներկայացուցիչներդ ձեզ տղամարդու պես պահեք, քանի որ
կնոջ, մոր, քրոջ պես պահելը ամեն մարդու խելքի բանը չի:
Ահա թե ինչ է լինում, երբ խորհրդարանը ժամանցի վայր է դառնում նշանակված պատգամավորների համար…
Կարողա արդեն աղբահանություննելա մենաշնորհված բայց մեր վրա խաբար էլ չկա, ու քանի որ եդ բագավառում էլ ոչինչ չի արվում կարելիյա մտածել որ էլի փողեր են մսխվում դրա անվան տակ բայց ոչինչել չի արվում…
Երևի թաքուն են պահում դե եդքանել լավ անուն չի չե ասենք պիտի ասեն օրինակ, զիբիլի վալոդ, կամել զիբիլի նորո, բայց եթե դեռ չեն տվել եդ գործը գալուստ սահակյանին շատ կսազեր եդ կտցրած ու շնահոտ ու նաֆթալինոտ բիձեն արդեն ներվերի վրայա ազդում, անտանելիյա ռոժին նայելը…