Անի Կավաֆյանը կարծում է, որ սիրահարվել է երաժշտությանը մինչեւ ծնվելը: Գրում է «Ֆինգր լեյքս թայմս» արբերականը՝ աշխարհահռչակ հայ ջութակահարի մասին, որը մասնակցում է հունիսի 10-ից մինչը 26-ն ընթացող Ժնեւի երաժշտական փառատոնին:
«Մայրս հրաշալի երաժիշտ էր», – ասում է Կավաֆյանը, – «հայրս հիասքանչ երաժիշտ էր: Նրանք ծանոթացել են Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում, ու կազմել երաժշտական ընտանիք… ինչպես նրանք են ասում, ես լսում էի այն [երաժշտությունը] արգանդում»:
Կավաֆյանը ծնվել է Ստամբուլում ու քանի որ նրա ծնողները հայ էին, գրում է պարբերականը, Թուրքիան նրանց համար ապրելու լավագուն տեղը չէր: Կավաֆյանի հայրը Դետրոյթի դպրոցական համակարգում աշխատանք գտավ եւ ընտանիքով տեղափոխվեցին ԱՄՆ:
Ավարտելով Միչգիգանի դպրոցը՝ Կավաֆյանը տեղափոխվեց Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցը, որտեղ սովորել է 8 տարի: Այս ամառ նա մասնակցելու ունենալու 8 փառատոնների, իսկ տարեկան նա մոտ 70 համերգ է տալիս:
Կավաֆյանն այլ երաժիշտների հետ Ժնեւի փառատոնում ելույթ կունենա վաղը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ