Լրահոս
Օրվա լրահոսը

Cleveland. «ԱՄՆ-ում հայկական եկեղեցի են կողոպտել»

Հունիս 13,2013 20:36

Քլիվլենդ նահանգի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական եկեղեցու քահանան հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է եկեղեցի եւ գողացել նվիրատվության զամբյուղի մեջի գումարը, հաղորդում է «Քլիվլենդ» լրատվականը:

Ոստիկանության հաղորդմամբ, գողն այնքան է հրել եկեղեցու արեւմտյան դուռը մինչեւ կողպեքները կոտրվել են: Նա իր հետ տարել է զամբյուղի մեջ եղած 100 դոլարը:

Քահանան եկեղեցին կողոպտված է հայտնաբերել հունիսի 5-ին:

Մոտ մեկ ամիս առաջ թալանել էին Կալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանի հայկական եկեղեցու գանձապահարանը՝ գողանալով 15 հազար դոլար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930