Չեխիայի ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է վարչապետ Պետր Նեչասի բարձրաստիճան օգնական Յանա Նագյովային եւ վարչապետի հետ առնչություն ունեցող եւս չորս քաղաքական գործիչների, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Չեխիայի հակակոռուպցիոն ծառայության երկու ներկայացուցիչ եւ երկու դատախազ այցելել են վարչապետին: Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներն այցելել են պաշտպանության նախարարություն, Պրահայի քաղաքապետարան, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ կապեր ունեցող երկու անվանի գործարարների գրասենյակներ:
Վաղը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ծրագրում է հանդիպել վարչապետին, ազգային ոստիկանության ղեկավարին, ընդդիմադիր կուսակցության ղեկավարներին եւ քննարկել ձերբակալությունների հետ կապված իրավիճակը: