Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բախտավոր եմ, երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել տեսնել նրան բեմում». Լևոն Մութաֆյան

Հունիս 13,2013 18:04

Հուշ երեկո` նվիրված Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին

Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին: Միջոցառմանը հրավիրված էին թատերագետներ, արվեստագետներ, դերասաններ:

Թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանն իր խոսքը սկսեց Փափազյանի մտքերով, ու ոգևորությամբ նշեց. «Բախտավոր եմ, երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել տեսնել նրան բեմում: Եվ բախտավոր եմ, որ նրա վերջին ներկայացումն եմ տեսել 1967 թվականին` Գյումրիում»: Թատերագետը փաստում է, որ ողջ 20-րդ դարը լուսավորվեց, ամբողջացվեց իրենով. «Լինելով համր կինոյի ներկայացուցիչ, զգացմունքային խաղը միավորեց ինտերակտիվ խաղի հետ»,-ասում է նա:

Թատերագետ Հայկազ Երանոսյանը իր ամբողջ խոսքում պատմում էր Վ, Փափազյանի անձնական, դերասանական կյանքի այնպիսի դրվագներ, որոնք ոչ բոլորին էին հայտնի: Նա նույնպես իրեն բախտավոր համարեց, այն հարցում, որ 1939 թվականին Լենինականում ներկա է եղել Վ.Փափազյանի 2000-երորդ ներկայացմանը:

Հիշեց մի փաստ ևս. «1915 թվականին Փափազյանը թողեց բեմը և զորակոչվեց Զորավար Անդրանիկի մոտ»:

Դերասան Արմեն Մարությանը չի տեսել Վ.Փափազյանին, նրա մասին լսել է միայն իր ավագ ընկերներից՝ Խորեն Աբրահամյանից, Մհեր Մկրտչյանից, Սոս Սարգսյանից: Մեծ ոգևորությամբ պատմեց մի դեպք, որն իրեն պատմել էիր իր ընկերները: Երբ Վ.Փափազյանից գաղտնի երիտասարդ դերասանները «ծաղրում» էին նրան, բայց միևնույն ժամանակ պատի տակ կանգնած դիտում ներկայացումները, ու վերջում էլ՝ խորհուրդ հարցնում:

«Դերասանը ողջ է և սրանք ուղղակի փիլիոսափայական մտքեր չեն»,- բանախոսներից շատերը արտահայտեցին այս խոսքերը միջացառման ընթացքում Վահրամ Փափազյանի մասին:

Բացի միջոցառումից, սրահում ներկայացված էին՝ Վահրամ Փափազյանի նկարներից, հոդվածներ, դերասանի մտքերից, աֆորիզմներից:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930