Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը

Հունիս 13,2013 18:01

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «շոու» անվանեց: ՀԱԿ պատգամավորը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է կառուցել ՊՆ-ի մոտ գտնվող իր շքեղ առանձնատունը: Հիշեցնենք, որ այդ հարցը Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ էլ էր բարձրաձայնել: Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով տունն արդեն իսկ բնակեցված է, տպավորիչ, մեծ ծաղկեփնջերով զարդարված: «Ես իհարկե, երջանկություն եմ ցանկանում Ձեզ, ձեր ընտանիքին, հարազատներին, բայց մի փոքր էլ ավելի երջանկություն եմ մաղթում ՀՀ-ի քաղաքացիներին: Ի վերջո մենք խոսում ենք կոռուպցիայի եւ չարաշահումների մասին, բայց ի վերջո կարո՞ղ եք ասել, թե ինչ միջոցներով եք կառուցել ձեր շքեղ առանձնատունը»,-հետաքրքրվեց Փաշինյանը:
Իշխան Զաքարյանը նկատեց, որ շատ լավ հասկանում է հարցի ենթատեքստը, հարցն իրեն տվել է նաեւ լրագրողներից մեկը եւ ստացել այն անձնավորության անունը, ով որ ամբողջ ներդրումներն արել է. «Ես ձեզ ասեմ, որ տասն օր անց սկսվելու է երկրորդ առանձնատան շինարարությունը` այդ անձնավորության համար»:
Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ հարցը ենթատեքստ չունի, շատ հստակ տեքստով հարց էր` տունն իրե՞ն է պատկանում, թե` ոչ, ապրո՞ւմ են այնտեղ, թե` ոչ եւ ի՞նչ միջոցներով է կառուցվել: Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ վերջերս մի հարցազրույցում Իշխան Զաքարյանի կինը չէր հերքել, որ դա իրենց տունն է եւ իրենք այնտեղ բնակվում են:
Զաքարյանն ասաց, որ ինքն էլ չի հերքում, որ դա իրենց տունն է, եւ իրենք այնտեղ ապրում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Իշխան Զաքարյանը նկատեց, որ շատ լավ հասկանում է հարցի ենթատեքստը, հարցն իրեն տվել է նաեւ լրագրողներից մեկը եւ ստացել այն անձնավորության անունը, ով որ ամբողջ ներդրումներն արել է. «Ես ձեզ ասեմ, որ տասն օր անց սկսվելու է երկրորդ առանձնատան շինարարությունը` այդ անձնավորության համար»:
    Կա անցումային ժամանակների զավեշտալի պատմություն: Պրն Դեմիրճյանը / Կարեն Սերոբիչը, ոչ թե նրա տխուր կրկնությունը/ ինքնաթիռում հանդիպում է իր աստերային ժամը ապրող «քաղաքական այրերից» մեկին՝ Ստամբոլցյանին, հրաշալի կոստյում հագած / ով հիշում է պրն Ստամբոլցյանին մինչեւ հողափոխությունը շատ լավ պետք է պատկերացնի նրա դեմքը թանկարժեք կոստյումով մարմնի վրա/: Այն հարցին թե որտեղից այս շքեղ կոստյումը քաղաքական այրը պատասխանում է թե նվեր է ստացել:« Այ տղա » բացականչում է Դեմիրճյանը, բա մեզ էլ էին նվեր տալիս էլ ինչու էիք քննադատում մեզ: Հիմա պրն Փաշինյան Ձեր ժամանակն էլ կգա նվեր ստանալու: Համբերեք:

  2. Arthur says:

    Զարմանում եմ, թե Իշխան Զաքարյանը այսքնից հետո ինչ երեսով է հրապարակում իր զեկույցները: ԱՄՈԹ Է վերջապես:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930