Ավարտվեց հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Կիսադատարկ դահլիճում ԱԺ պատգամավորները հոտնկայս ունկնդրեցին ՀՀ պետական օրհներգը:
Բացակայում էին գեներալ-պատգամավորները եւ օլիգարխ-պատգամավորները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երգում էր օրհներգը:
Երկուշաբթի օրը խորհրդարանը կհրավիրի արտահերթ նիստ, առաջիկայում արձակուրդներն են, իսկ նոր նստաշրջանը կմեկնարկի արդեն սեպտեմբերին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ