Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բայանդուրի գյուղապետը, հրաժարվելով պաշտոնից, գնացել է խոպան

Հունիս 13,2013 17:45

Այսօր կառավարության նիստի օրակարգում  քննարկվել է նաև Շիրակի մարզի Բայանադուր գյուղի գյուղապետ Հովակիմ Սարգսյանի հրաժարականի հարցը: Կառավարությունը որոշել է սեփական դիմումի համաձայն  վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները:

Իսկ թե ինչո՞ւ է  ԲՀԿ-ական գյուղապետը հրաժարական տվել,  Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանը  Aravot.am-ին փոխանցեց,  որ գյուղապետը դիմում է ներկայացրել` նշելով, որ հիվանդ է, գնում է  բուժման արտերկիր: Մինչդեռ, ըստ գյուղում տարածված խոսակցությունների, վերջինս  որդու հետ  մեկնել է խոպան` Ռուսաստանի  գյուղերից  մեկը: Նշենք, որ այս գյուղապետը երկրորդ  անգամ էր ընտրվում, վերջին ընտրությունների ժամանակ  նա հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Դավթյանին, թեժ մրցակցություն է  եղել, և այս գյուղի բոլոր նախորդ գյուղապետերը սատարել են ՀՀԿ-ական թեկնածուին: Այդուհանդերձ 45-ամյա գյուղապետը կարողացել է հաղթել և տրամադրված է եղել նորմալ աշխատելու: Մենք Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցներից հետաքրքրվեցինք,  թե գյուղապետը նորմալ աշխատե՞լ է: Ըստ Ռուբեն Հարությունյանի,  նա միշտ շատ լավ է աշխատել, սակայն վերջին տարիներին մի տեսակ թուլացել էր: Գյուղապետին բնութագրում են որպես «համեստ, ընտիր» տղայի: Սակայն նկատենք,  քանի որ գյուղը քիչ բնակչություն ունի, 764 մարդ է ապրում, սեփական  եկամուտները շատ չեն, հետևաբար և բավական ցածր է գյուղապետի աշխատավարձը, այն կազմում է մոտավորապես 120-130 հազար դրամ, որն էլ, ամենայն հավանականությամբ, այլևս չի բավարարել  ինչպես անչափահաս, այնպես էլ ուսանող  որդիներ ունեցող հորը` նրանց տարրական ծախսերը հոգալու համար: Նշենք, որ Հայաստանի համայնքների միության պաշտոնական կայքում  գյուղը բնութագրվում է որպես սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող տեղանք, որտեղ չկա ջրամատակարարում, գազ, հեռախոսակապ, երեխաների թիվը նվազում է, արտագաղթը մեծ է , իսկ համայնքի բնակիչների 10 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն և լավ մասնագետներ են:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930