Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կապանցիները բողոքի ալիք են բարձրացրել, դեմ են համայնքի ջրամատակարարման համակարգը «Հակջրմուղկոյուղուն» հանձնելու որոշմանը

Հունիս 13,2013 17:43

Կապանցիների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարով «Հակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին անհատույց տրամադրելու ավագանու կայացրած որոշումից հետո: Նշենք, որ նման որոշում Կապանի ավագանին կայացրել էր հունիսի 7-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ՝ 9 կողմ եւ 2 ձեռնպահ ձայների արդյունքում: Բնակիչները դժգոհում են, որ այս կարեւոր որոշումը կայացվել է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, առանց հանրային լսում անցկացնելու, ինչն անընդունելի է: Տեղում ստեղծված նախաձեռնող խումբը դիմել է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին՝ որոշումը քննարկելու առաջարկությամբ եւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում քննարկում տեղի կունենա հարցի շուրջ, որին մասնակցելու կոչով էր հանդես եկել նախաձեռնող խումբը՝ դիմելով Կապանի հանրությանը:

«Կապանի քաղաքապետարանը պատրաստվում է ևս 25 տարի ժամկետով քաղաքի ջրամատակարարման կառավարումը հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Գումարները, որոնք վճարում ենք, չեն ծախսվում մեր քաղաքի բարեկարգման համար, ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, ջուրը ստանում ենք ժամով, ու ևս մեկ նորություն. ջրի գինը թանկացնում են ` դարձնելով 200 դրամ», – նշում են խնդրով մտահոգ կապանցիները:

Այս պահին Կապանի քաղաքապետարանում արդեն սկսվել է քննարկումը, մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930