«Մի քանի հոգի» նախագծի երկրպագուները կարող են ուրախանալ. արդեն հասանելի է տղաների նոր երգը: Այն կոչվում է «Էս պահին», երաժշտության հեղինակը Սերժոն է:
Youtube-ում երգը գրանցել է 2800-ից ավելի դիտում, մեկնաբանությունները բազմաթիվ են: «Մի քանի հոգի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում երկրպագուները ևս ակտիվ են, երգն այնտեղ արդեն ունի 143-ից ավելի like: , «Ես սիրեցի էս պահին», «Ձեր նմանը չկա», «Հեղափոխում եք երաժշտությունը, փոքրուց ամեն մեկդ արյան մեջ է եղել երաժշտությունը», «Էլի հրաշք», «Առանց լսելու like»…
Տիգրանուհի Թասլակյան