Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Հիմա, իրանց ասենք՝ տղեք ջան, լավ եք արել, հաջողություն ձե՞զ»

Հունիս 13,2013 17:20

«Որպես Վերահսկիչ պալատի նախագահ, որպես քաղաքացի՝ ի՞նչ եք առաջարկում հաջորդ քայլը: Ամենահամեստ հաշվարկներով խոսքը 700 միլիարդի մասին է: Հաջորդ քայլը ո՞րն է: Ցանկացած իրավասության ետեւից պետք է գնալ՝ դնել հստակ պատասխանատվության հարց: Քանի՞ հոգի է պատժվել, քանի՞ հոգի է քրեական պատասխանատվություն կրել: Շինարարության, գնումների մաիսն որ ասում եք, միայն շինարարը չի ստորագրել թուղթը, այլ պատվիրատուն, վերահսկողը, հեղինակային իրավունք ունեցողը: Էսի ըտենց միամիտ բան չի: Ի՞նչ եք առաջարկում մեզ»,- հարցերի այս շարանը Վերահսկիչ պալատի անցած տարվա հաշվետվության ժամանակ ՎՊ նախագահին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այազյանը:

Նա նաեւ առաջարկեց այս հարցով արտահերթ նիստ հրավիրել, քննարկել եւ հստակ գործողություններ իրականացնել:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ առաջարկում է այն, ինչ-որ այս ծրագրը ներկայացնելիս խորհրդարանում ասել է ու հավելեց. «2013-ի բյուջեն մենք վերահսկում ենք, մեր խնդիրը միջամտելը չի, որեւէ գնում կատարելուց հետո, եռօրյա ժամկետում մեզ տեղեկանք են ներկայացնում, մենք էլ նայում ենք: Ուղղակի պիտի մեխանիզմները հստակեցնենք՝ հասկանանք ո՞րն է սխալը՝ գնմա՞ն ընթացակարգը, մրցույթնե՞րը, թե՞ այլ բան: Մենք ընդհանուր խոսում ենք այս երեւույթների մասին եւ առաջարկում ենք միասին գտնել լուծման ճանապարհները»:
Վարդան Այվազյանն այս պարզաբանումից դարձյալ չհասկացավ, թե պատգամավորն ի՞նչ խնդիր ունի: Նա նկատեց. «Խոսքը 2012-ին իրականացված չարաշահումների մասին է: Հիմա իրանց ասենք`տղեք ջան, լավ եք արել, հաջողություն ձե՞զ: Ես համաձայն չեմ: Օրինակ, ես կառաջարկեի, հավաքվենք՝ տեսնենք որը որ իրական է, պատասխան տան: Եթե ես եմ պատասխանատու՝ ես պատասխան տամ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gala says:

    Հայաստանը միակ երկիրն է որ այլ երկրի ԱՄՆ-Ի կողմից դատարանով 30 միլիոն դոլլարի մեքնայությունների համար դատապարտված մարդուն պահում է ԱԺՄ-ու որպես ավազակապետության փայլուն օրինակ երկիր:

    Ավազակ օրինաստեղծ / օրինապահի վառ օրինակ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930