Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցությունը բռնադատվածների հիշատակման օրը առաջարկում է հավաքվել «Հաղթանակ» զբոսայգում

Հունիս 13,2013 17:05

Հայ ժողովուրդը կոմունիստական ամբողջատիրության զոհասեղանին է դրել իր ամենանվիրական զավակներին՝ սկսած 1920թ. ձերբակալություններից ու ջարդերից մինչեւ անիծյալ համակարգի կործանումը՝ 1991թ. պանծալի Սեպտեմբերի 21-ը: Տասնյակ հազարավոր հայորդիների ողբերգության այդ շղթան սկսվել է Հայաստանի խորհրդայնացման առաջին օրերից՝ ի դեմս Երեւանի բանտում եւ դեպի Բաքու աքսորի ճանապարհին կացնահարված ու գնդակահարված հայ մտավորականների ու սպաների, ուժգնացել 1930-ական թվականներին՝ չարենցատիպ ազգային սերուցքի ոչնչացմամբ, անընդմեջ շարունակվել մինչեւ 1980-ականներ, երբ կոմունիստական Հայաստանի վարչախումը ռուսական բանտեր ու աքսորավայրեր էր քշում հայազգի ամենալուսավոր երիտասարդներին:
Պահպանողական կուսակցությունը, միանալով համաշխարհային հանրության կողմից կոմունիզմի եւ ֆաշիզմի դատապարտմանը, բռնադատվածների հիշատակման օրը՝ 2013թ. հունիսի 14-ին, ժամը 13:00-ին ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հավաքվել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի առջեւ, որի հարեւանությամբ տեղակայված բռնադատվածների հիշատակի կոթողի մոտ կմատուցվի հարգանքի տուրք՝ կոմունիզմի տասնյակ միլիոնավոր զոհերի հիշատակին:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930