Հարցին, թե ո՞րն էր Մալթայի հավաքականին պարտվելու պատճառը, եւ ինչպե՞ս եղավ, որ մի քանի օր անց մեր հավաքականը Դանիային նրա դաշտում հաղթեց, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Մալթայի հետ խաղում մեր տղաները, թերագնահատելով մրցակցին, խաղադաշտ էին մտել սուպերֆուտբոլիստի կարգավիճակով եւ պատժվեցին: Իսկ Դանիայի հետ խաղում արեցին այն, ինչ կարող էին եւ պարտավոր էին անել: Ոմանք դա որակեցին որպես հերոսություն: Ես այդպես չեմ մտածում: Լավ են խաղացել, բայց հերոսություն չեն արել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ