Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրանիկ Անդրեասյան. «Արաքսում հնարավոր է՝ քիչ ջուր մնա»

Հունիս 13,2013 16:36

Արմավիր խմելու ջուր հասցնելը մեծ ծախսերի հետ է կապված: Այսօր կառավարության Արմավիրի մարզ արտագնա նիստի ժամանակ ասաց  Ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հետաքրքրվեց՝ «Այսինքն՝ ծախսատար խնդիր է, մոտակա տարիներին այդտեղ արմատական փոփոխություններ չե՞ն լինելու, մինչև այլ ծախս չանե՞նք՝ խմելու ջուրը բերելու»:  Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ այո, դա հսկայական ծախսերի հետ է կապված: Բացի այս, ջրի որակն էլ այս մարզում լուրջ խնդիր է, ինչպես նշեց պարոն Անդրեասյանը, բնակիչները ջուրը օգտագործելու համար նախապես եռացնում են, իսկ խմելու համար այլ ջուր են օգտագործում: «Դե մենք պետք է կողմնորոշվենք՝ մեզ համար Արմավիրի մարզում խմելու ջուրն է առաջնահերթ, թե՞ ոռոգման»,- հարցրեց Տիգրան Սարգսյանը:

«Պարոն, վարչապետ, ես կարծում եմ՝ երկու տեղում էլ ունենք խնդիրներ»,- ասաց Անդրեասյանը: Ջրտնտպետկոմի ղեկավարը նշեց, որ ոռոգման ջրի դեֆիցիտ էլ կա Արմավիրում:

Բացի այս, պարոն Անդրեասյանը նաեւ նշեց, որ անհրաժեշտ է ջրամբարների կառուցում, քանի որ շուտով Արաքսում հնարավոր է քիչ ջուր մնա, ուստի պետք է ջրային ռեսուրսների պաշարման հարցն էլ լուծել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930