Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունն անցկացվեց նաեւ Կապանում

Հունիս 13,2013 16:34

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը Կապանում կազմակերպել էր «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը միչեւ այժմ կայացել էր նաեւ հանրապետության մի քանի մարզերում:

Մարզերում կազմակերպվող հանդիպում-քննարկումների նպատակը հանրությանը, գործարարներին, ՀԿ-ների, ՏԻՄ-երի նեկայացուցիչներին իրազեկելն է ծրագրի մասին, ինչպես նաեւ տեղում ծանոթանալ եւ շահառուներից լսել իրավական դաշտում առօրյայում բախվող խնդիրների մասին՝ վերջիններիս ներգրավելով բարեփոխումների առաջարկների քննարկումներին: Կապանում կայացած քննարկման երկրորդ հատվածում հադիպման մասնակիցները, խմբերի բաժանվելով, քննարկեցին հարկային եւ մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերը եւ համայնքային զարգացման խնդիրները, այնուհետեւ դրանք ներկայացրեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին՝ իրավական դաշտի վերանայման եւ բարեփոխման գործընթացում հաշվի առնելու համար:

«2012թ.-ի մայիսից ենք սկսել մեր աշխատանքները, մոտ մեկ տարվա փորձ ունենք: Երեք ոլորտում՝ առողջապահութան, տրանսպորտի եւ հանրային ծառայությունների բնագավառներում, արդեն ուսումնասիրություններ ենք արել եւ ավարտել, օրենսդրական նախաձեռնությունների փաթեթներն արդեն ընդունված են: Մարզերում հանդիպումների ժամանակ տարբեր ոլորտներից են դժգհում, ավելի շատ բողոքում են հարկային ոլորտից: Պրոցեսներ կան, որ մարդը պիտի ավելի շատ ժամանակ ու ռեսուրս ծախսի, քաշքշուկների միջով անցնի, որից հետո միայն հասնի իր նպատասկին», – նշեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փոխտնօրեն Վահե Չիբուխչյանը:

Կապանում հանդիպման ընթացքում համայնքային զարգացման խնդիրների շուրջ քննարկում ծավալած խմբերից մեկում մարզի գյուղական համայնքների ղեկավարներն իրենց դժգհությունն ու անհամաձայնությունը հայտնեցին համայնքների խոշորացման ծրագրին՝ համապատասխան պարզաբանումներով հիմնավորելով իրենց մտահոգությունները, որ դրա արդյունքում գյուղաթափ կլինեն առանց այն էլ ներկայումս աննախանձելի վիճակում գտնվող Սյունիքի բնակավայրերը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930