Այսօրվա մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած քննադատություններին եւ հրաժարականի պահանջներին, առաջարկեց հարցի լուծման իր տարբերակը: «Վիրավորանքներ, հայհոյանքներ են տպում` ցույց տալով ֆուտբոլային անգրագիտություն: Այսօր նայում եմ` արդեն խոսում են, իբրեւ Մալթայի հետ խաղը վաճառել եմ, հավաքականի կազմը ես եմ որոշում, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների մեջ եմ մտնում, խանգարում եմ: Անհեթեթություններ` ինչքան ասես: Դրա համար այդպիսի մարդկանց կոչ եմ անում. թող գան` նստենք, հարցերը քննարկենք, իրենց կարծիքներն արտահայտեն, առաջարկներ անեն: Որտեղ հարմար կգտնեն: Կուզե՞ն ստադիոնում, որպեսզի մարդիկ շատ լինեն: Եվ եթե այնպիսի մտքեր լինեն, որ ես իրոք վնաս եմ հասցնում կամ վրիպել եմ, իմ ասելիքը կասեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ