Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողին կարծիք հայտնելու համար աշխատանքից հեռացնելը նույնն է, ինչ բժշկին հեռացնես աշխատանքից՝ մարդ բուժելու համար». Պետրոս Ղազարյան

Հունիս 13,2013 15:55

«Փորձառու լրագրողը ո՞նց  կարող է իրեն այդքան պրիմիտիվ բաներ թույլ տալ»,- զարմանում է «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչը:

«Շանթը մեր հեռուստադաշտում մեծ ավանդ ունի` որակի ու չափանիշների առումով: Դա պետք է մենք փաստենք: Գավառային հեռուստաընկերությունից դարձավ համահայկական: Դուլյանի դեպքը նաև մտորելու տեղիք է տալիս, որը ոչ միայն Շանթի խնդիրն է՝ այստեղ մի քանի ճշմարտություններ իրար են բախվում.  մի դեպքում սեփականատերը, որ իրավունք ունի ցանկացած մարդու ընդունել աշխատանքի և ազատել, մյուս կողմից էլ՝  Դուրյանը, որ հանրային դեմք է, նաև լրագրողներից է, ովքեր միշտ սեփական կարծիք են հայտնել, ու չի կարելի ասել՝ դու գնացիր այստեղից, ընդ որում նրան հեռացնելու մեջ հստակ ասվում է, որ հեռացվել է կարծիք հայտնելու համար: Դա նույնն է, որ բժշկին հեռացնես գործից, որ նա մարդ է բուժել եւ հրշեջին, որ հրդեհը կարողացել է մարել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանը:

Նրա խոսքերով, ինքը Դուլյանի հեռացումը կասկանար, եթե «Հայոց աշխարհից» նույն պատճառով հեռացված լրագրող Կիմա Եղիազարյանի նման աշխատեր մի  թերթում, որը ընդգծված միշտ պաշտպանում է իշխանությանը.«Կիման հակառակն էր գրում և էթիկայի տեսակետից նորմալ է, որ լրագրողին հանում են գործից, որը հակառակ է տեսնում իրենց թերթի խմբագրականին: Այստեղ նախ Դուլյանը չի հայտնել իր կարծիքը հեռուստաընկերության եթերում… Պատմության ամենացավալի խնդիրն այն է, որ այս դեպքը դուրս է գալիս Շանթ-Դուլյան հարաբերություններից և մեր լրագրողական հանրության պասիվությունն ու անտարբերությունն է ցույց տալիս տեղի ունեցածի վերաբերյալ: Հասարակ քաղաքացիների ավելի շատ կարծիք հայտնեցին, քան լրագրողական դաշտը: Սա նշանակում է, որ մեր երկրում լրագրողները անպաշտպան են»:
«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ հավելեց.« Ինչ վերաբերում է Դուլյանին, վեճը վերաբերում է բոլոր հեռուստաընկերությունների այն մոտեցմանը, որ անկարևոր լուրն անգամ կամ կարևոր բայց հասարակությանը չհետաքրքող լուրն անգամ գալիս է առաջին հերթին: Մենք սովորեցնում ենք լրագրողներին, որ լուրերի բլոկը պետք է հերթականություն ունենա, որտեղ առաջինը պետք է առավել լայն զանգվածին հետաքրքող լինի:Իսկ մենք հաճախ ենք տեսնում, որ դեպանի հավատարմագրերը հանձնելը դառնում է գլխավոր լուր, որը արժանի չէ: Մենք նման բան չենք տեսնի արևմտյան հեռուստատեսությունում, որը նույնիսկ լուր չի դառնա: Այս թեմայի շուրջ Դուլյանը սկսել է օգտատերի կարծիքները տալ ու դարձրել է թեմա, բայց դա իսկապես թեմա է: Անշուշտ նրա գրածը կարելի է մեկնաբանել այնպես, որ դա վերաբերում է նաև Շանթի ղեկավարներին, այքան ժամանակ, մինչև որ նրանից բացատրություն չեն պահանջել: Շանթը այն հեռուստաընկերութուններից է,  որտեղ դեսպանների հավատարմագրերի հանձնումը դառնում է կարևոր լուր»:

Ասուլիսին ներկա էր նաեւ «Շանթ»  հետուստաընկերության ներկայացուցիչը, ով բանավեճի մեջ էր մտնում բանախոսների հետ ու չէր ցանկանում  ներկայանալ՝ միայն վերջում ասաց՝ անունը Հուսիկ է, ու ով պետք է իրեն  կճանաչի:

Նրա խոսքերով՝ Դուլյանի facebook-յան  էջում կա «Շանթ»  հեռուստաընկերության լոգոն, արդյոք դա չի՞ նշանակում, որ դա միայն իր սեփական էջը չի: Պետրոս Ղազարյանն էլ հակադարձեց. «Դա կարելի է համարել երկուսի էջը»:
«Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչն էլ շարունակեց. «Այն լուրերը, որ դուք քննարկում եք, չե՞ք մտածում, որ կիսատ է: Ինքը համաձայնել է իր գրառման տակ արված այն տգեղ արտահայտությունների հետ,  որ արել են մարդիկ: Սա հոդվածի շարունակություն կարելի է համարել: Փորձառու լրագրողը ո՞նց կարող է իրեն այդքան պրիմիտիվ բաներ թույլ տալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930