Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերը թանկացել են 3-4 տոկոսո՞վ (Տեսանյութ)

Հունիս 13,2013 15:41

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահը դեղերի թանկացումը պայմանավորում է պահանջարկով

Վերջին մեկ տարում մի շարք դեղամիջոցներ կրկնակի, նույնիսկ եռակի անգամ թանկացել են:

Սակայն Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր «Հենարան» ակումբում պնդում էր, որ ընդհանուր առմամբ դեղերը 3-4 %-ով են թանկացել: Ըստ նրա. «Դեղերի թանկացման մասին շատ է խոսվում, բայց իրակնում այդքան շատ չէ եւ այդքան մեծ չէ: Միշտ պետք է հաշվի առնել  դոլարի կուրսի տատանումները, տրանսպորտային գների տատանումները եւ այլն: Վերջին երկու եռամսյակում, ներմուծման գներով պայմանավորված, հիմնականում թանկացումը եղել է 3-4 %, բայց երբ խոսում ենք  դեղերի թանկացումից, խոսում ենք առանձին դեղերի կամ առանձին խմբերի մասին, երբ սեզոնով պայմանավորված կամ ինչ-որ պատճառներով դեղերը թանկանում են, բայց կան դեղեր, որոնք էժանանում են: Հիմնականում գնային տատանումները այդքան մեծ չեն, եւ հիմնականում բալանսը միշտ պահվում է: Ինչպես սեզոնային մյուս բաները, այնպես էլ դեղերը, օրինակ, գարնանը ալերգիայի դեղերը թանկանում են: Կամ հիվանդություններ կան, որոնք տարբեր եղանակների դեպքում սրվում են եւ դրա հետ կապված այդ հինավանդությունների դեղերը թանկանում են»:

Aravot.am-ի հարցին, թե՝ ստացվում է, որ ներկրողներն են հակամրցակցային համաձայնության գալիս եւ որոշում այս կամ այն դեղի գինը` սեզոնով պայմանավորված բարձրացրել, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Հակամրցակցային համաձայնություն չկա, դա բիզնեսի օրենք է, եւ օրենքի ոչ մի խախտում այդտեղ չկա: Պահանջարկը մեծ է, եւ դրա հետեւանքով էլ թանկանում է»: Հարցին էլ , թե՝  որպես միություն ի՞նչ են անում այդ թանկացումները կանխելու համար, միության նախագահն ասաց. «Մենք, որպես միություն, ոչ մեկի բիզնեսին չենք խառնվում, եւ բիզնեսն է որոշում՝ ինչ ռազմավարություն ընտրել իրենց բիզնեսը զարգացնելու կամ վաճառքը անելու համար: Դեղատունն է որոշում ինչքանով կվաճառի իր ապրանքը»:

Պարոն Զաքարյանը նաեւ հայտնեց, որ վաղը` հունիսի 14-ին, Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը ԱՄն ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի դեղագրծության ոլորտի վերջին ձեռքբերումներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930