«Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված դեռ չենք որոշել՝ վաճառում ենք, թե ոչ, ընդամենը հետաքրքրություն են ցուցաբերում մարդիկ, ուսումնասիրում են, եթե ուսումանասիրեն,եւ առաջարկն այնպիսին լինի, որ մեզ կհետաքրքրի, կշահագրգռի, նոր կնստենք կբանակցենք»,-այսօր կառավարության նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարի ներկայացմամբ՝ մոտ 200 միլիոն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ:
Լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է գազի սուբսիդավորման հարցը, նախարարն ասաց՝ դեռ բանակցությունները շարունակվում են: Լրագրողները նորից հետաքրքրվեցին, թե, ի վերջո, գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանագիրը ե՞րբ է կնքվել, պարոն Մովիսսյանը նորից խուսափեց հստակ օր ասել, ու նորից նույն պատասխանը տվեց, ինչ երեկ Աժ-ում. «Կճշտեմ, կասեմ»: Լրագրողների այն դիտարկմանն էլ, որ ինչպե՞ս է հնարավոր, որ նախարարը նման լուրջ պայմանագրի կնքման ամսաթիվը չիմանա, եւ հարցին էլ, թե ապրիլի մեկից առա՞ջ է եղել, թե՞ հետո, նախարարն ասաց՝ ապրիլի մեկից հետո: Իսկ գազի սուբսիդավորման վերաբերյալ ռուսական ռուսական կողմի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են՝ հարցին պարոն Մովսիսյանն ասաց՝ բանակցություները դեռ շարունակվում են, չեն ավարտվել, ավարտվի՝ կասենք:
Նախարարից նաեւ հետաքրքվեցին՝ արդյոք հնարավո՞ր է գազամատակակարող մեկ այլ ընկերության մուտքը Հայաստան, պարոն Մովիսիսյանը պատասխանեց. «Գազի օգտագործման ծավալները փոքր են, եւ երկրորդ օպերատորի համար շահավետ չի լինի»:
Նաիրիտի վաճառքի վերաբերյալ էլ նախարարն ասաց, որ առայժմ «Ռոսնեֆթը» առայժմ ուսումնասիրում է տեխնոլոգիական հնարավորությունները, իսկ պարտքի հարցը դեռ չեն քննարկվել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ