Հոլիվուդյան մեգաաստղ Ջոնի Դեփի նախկին սիրեցյալ երգչուհի եւ դերասանուհի Վանեսա Պարադին վերջապես անկեղծացել է իր լսարանի առջեւ: Նա հարցազրույց է տվել 7days.ru կայքին եւ ներկայացրել իր եւ Դեփի համատեղ կյանքի մանրամասները: Սկզբնական շրջանում Վանեսան ոչ մի հարցարցրույց եւ մեկնաբանություն չէր տալիս իր անձնական կյանքից. նա ամբողջությամբ տարվել էր ստեղծագործական կյանքով, լուրեր էին նաեւ տարածում, որ սիրավեպ ունի կոմպոզիտոր Բենժամնին Բոլի հետ, բայց նա ոչինչ այդ մասին չէր խոսում, միայն վերջերս նա որոշեց անկեղծանալ եւ պատմել իր եւ Ջոնի Դեփի հարաբերությունների մասին: Դերասանուհին խոստովանել է իր համար սերն այնքան էլ «հեքիաթ» չէ: Խոսելով սիրո մասին ասել է. «Սիրուն ես առաջվա պես հավատում եմ, սակայն ընդունում եմ, որ ավելի լավ է մենակ լինել, քան ապրել մեկի հետ, ում չես սիրում: Ես եղել եմ նման իրավիճակում եւ այլեւս չեմ ցանկանում վերապրել դա… Մի ժամանակ, մինչեւ Դեփին հանդիպելը: Դեփը եղել է իմ սերը… Այնքան բարի, այնքան լավը բոլորից… Կարծես Աստված: Ինձ դուր էր գալիս լինել թույլ նրա կողքին, նրա կողքին թաքցնել իմ կամքի ուժն ու համառությունը»:
Պարադին անկեղծացել է՝ չունի երջանկության սեփական բանաձեւը. «Սերը ամենաուժեղ եւ ամենանուրբ զգացմունքն է աշխարհի: Ես չեմ սիրում, երբ ասում են՝ պետք է շատ աշխատել հարաբերությունները պահելու համար: Հիմարություն է: Պետք է միայն ցանկություն մնալ միասին այդ մարդու հետ: Եթե ինչ-որ բան չի ստացվում, նշանակում է՝ ոչինչ էլ պետք է չանել»,- ասել է երգչուհին: