Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Մեր ճարտարապետների մի մասը Հերոստրատի սինդրոմ ունի» (Տեսանյութ)

Հունիս 13,2013 15:15

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հկ նախագահ Կարինե Դանիելյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության հրապարակի խնդրին, ասաց. «Մեր ճարտարապետների մի մասը Հերոստրատի սինդրոմ ունի, եւ հրապարակի խնդիրը այդ սինդրոմի ծայրահեղ արտահայտությունն  է: Ուրիշ բան ասել չեմ կարող, այս հարցով շատերն են բողոքում»:

Դանիելյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում շենքերը բարձրացնելը, կամ՝ պատկերասրահի շենքը քանդելը երեւանցիներին հասցված վերջին հարվածը կարող է լինել. «Այո, եղել է գաղափար, որ պատկերասրահն իզուր է այդտեղ կառուցվել, բայց արդեն կառուցվել է, մարդիկ ընդունում են դա, եւ միայն նրա համար, որ Հյուսիսային պողոտան բացվի միանգամից հրապարակ՝ քանդել այն,  ուղղակի սրբապղծություն է»:

Դանիելյանը գտնում էր, որ կարելի է մրցույթ հայտարարել միայն Լենինի արձանի տեղի համար, նա նաեւ նշեց, որ իրենք  պայքարում էին, որ պատվանդանը չքանդեն, բայց դա էլ քանդեցին. «Երեւի  ինչ որ մարդկանց այդ քարերը պետք էին, չգիտեմ, դրա պատասխանը չունեմ…»:

Դանիելյանի տեղեկացմամբ՝ «Գաղափարներ են պտտվում, որ դա պետք է լինի հյուրանոցների, բիզնեսի հրապարակ, գիտե՞ք դա ինչի ցուցանիշն է, որ մենք ցույց ենք տալիս, այն, որ ոչ թե պետականության սիմվոլն է, այլ՝ հարստանալու…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Կարինե Դանիելյանը բնությունից անցավ ճարտարապետությանը?????????Մի կողմից լավ է, որ բնությունը իրենից կփրկվի, մյուս կողմից էլ վայ մեր ճարտարապետությանը: Երևի մի գրանտ էլ հիմա ճարտարապետությանը կպնելու համար է ստացել: Ձայնը չի կտրում էլի այս կինը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930