«Այն, որ Սուրեն Խաչատրյանը դուրս է եկել պաշտոնից, սա ճիշտ է քայլ է»,-Aravot.am-ի հարցին արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված միջոցը համարժեք է այն իրադաձություններին, ինչ կատարվել է, այսպես արտահայտվեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Այնուհետև հավելեց. «Ընթանում է քննություն, թողնենք ամեն ինչ իր հունով գնա: Քննությունից հետո կատարվածին պիտի իրավական պատասխան տրվի»:
Այն տարածված կարծիքին, թե Ս. Խաչատրյանի տան մերձակայքում կատարված տեսաձայնագրության հրապարակային դարձնելը խոսում է այն մասին, որ դատախազությունը միջամտում է նախաքննության իրականացմանը, պարոն Շահգելդյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ ինչ կադրերի մասին եք ասում, չեմ տեսել այդ կադրերը: Պետք է քննությունը տարվի և ամեն ինչ դրվի իր տեղը: Դա մեր երկրի ու պետության համար պարտադիր է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ