Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քիմիական արդյունաբերության վերացման հետևանքով` աշակերտներն իրենց ուսումը շարունակում են Բժշկական համալսարանում». Համբարձում Խաչատրյան

Հունիս 13,2013 14:40

chemistry-3 chemistryԱյսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի սպորտային դահլիճում անցկացվեց «Պատանի քիմիկոսների համահայկական չորրորդ մրցաշարի» քառորդ եզրափակիչ փուլը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ «Այգ» կրթական հիմնադրամը կազմակերպում է քիմիայի նվիրյալ դպրոցականների համար մրցույթը, որին այս տարի մասնակցում են շուրջ 18 թիմեր` հանրապետության տարբեր շրջաններից: Այս մրցաշարը  ինտերակտիվ  խաղի սկզբունքով  անցկացվող մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ և ներկայացնում իրենց հետազոտության արդյունքները:

Մեզ հետ առանձնազրույցում ստուգող հանձնաժողովի անդամ,  ՊՔՀՄ ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը, անդրադառնալով մրցույթին, ասաց, որ նպատակը քիմիայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է: «Այստեղ ավելի շատ խաղի էլեմենտներ են մտնում, և եթե օլիմպիադաներում ամեն մեկն իր համար է պայքարում, ապա այս պարագայում գործում է  թիմային աշխատանքը: Մենք ստուգում ենք ոչ միայն գիտելիքը, այլև այն հրամցնելու կարողությունը և առողջ բանավիճելու հմտությունները»,-ասաց Խաչատրյանը, հավելելով, որ նախքան մրցույթը, երեխաները նախօրոք  նախապատրաստվում են հարցերին, որտեղ  յուրաքանչյուր թիմի համար մարզիչ հանդիսանում է հենց ուսուցիչը:

Խաչատրյանը ցավով նշեց, որ քիմիային լավագույնս տիրապետող  աշակերտները շուրջ10-15 տարի է իրենց ուսումը շարունակում են Բժշկական համալսարանում. «Քիմիայի օլիմպիադայի հաղթողը, թվում է թե, պետք է գնա ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետ, որ դառնա քիմիկոս, սակայն երիտասարդներն իրենց ապագան այս բնագավառում չեն տեսնում, քանի որ քիմիական արդյունաբերությունը իսպառ վերացել է»:

Վերջինիս փոխանցմամբ` քառորդ եզրափակչի արդյունքներով 6-12 թիմեր, կախված արդյունքների աղյուսակի  բաշխվածությունից, կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որը նախատեսվում է անցկացնել  այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930