Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նամակով դիմել է 300 խոշոր հարկատուներին

Հունիս 13,2013 14:11

Կարկուտից տուժած արմավիրցիներին սփյուռքից ընդամենը 1 մարդ է օգնել:

Այս պահի դրությամբ կարկուտից տուժած արմավիրցիներին օգնելու համար ստեղծված հիմնադրամ է փոխանցվել 74 միլիոն դրամ գումար: Այսօր «Ազդակ» ակումբում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Պատգամավորը կոչ արեց ավելի ակտիվ լինել, քանի որ սա այն հարցը չէ, որ գնալով սառի կամ կորցնի իր արդիականությունը. «Գյուղացին ամեն օր սպասում է այդ գումարին: Մեր խնդիրը կայանում է նրանում, որ ավելի շատ գումար հավաքենք»:

Ալեքսան Պետրոսյանը թվարկեց ամենամեծ գումար փոխանցած գերատեսչությունների անունները. 20 միլիոն դրամ հիմնադրամին փոխանցել է ոստիկանությունը, 20 միլիոն 100 հազար դրամ` Պետկամուտների կոմիտեն, 10 միլիոն դրամ` Կենտրոնական բանկը, Ազգային ժողովը փոխանցել է 6 միլիոն դրամ: «ՄԱՊ» ընկերությունը` 4 միլիոն: Ըստ բանախոսի՝ Դատարանների միությունը 2 միլիոն է փոխանցել: Կան նաեւ անհատ քաղաքացիներ, որոնք պատգամավորի խոսքերով, հազար, 5 հազար,10 հազար դրամ են փոխանցում: Արմավիրցիներին գումարով օգնելու ցանկություն է հայտնել նաեւ Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը: Մոտ օրերս գործարանը կփոխանցի 20 միլին դրամ:

Պատգամավորը լրագրողներին կոչ արեց խնդիրն իր լրջությամբ ու կողմերով  հասցնել սփյուռքահայերին: Սփյուռքից առայժմ Շվեյցարիայում բնակվող մի կին է գումար փոխանցել` 500 դոլար:

Հարցին, թե բաշխումն ինչպե՞ս է լինելու, պարոն Պետրոսյանն ասաց, որ առաջինը պետք է լսել գյուղացիների, ֆերմերների կարծիքը. «Ես պետք է աշխատեմ այնպես անել, որ թափանցիկ լինի, ոչ ոք թող չմտածի, որ այդ գումարների նկատմամբ ինչ-որ ոտնձգություն կլինի: Ես միշտ ասել եմ, երբ ինչ-որ բան ուզում ես ազնիվ անես, շատ հեշտ է, անազնիվ անելն է դժվար»:

Հիմնադրամը նամակ-խնդրանքով դիմել է առաջին 300 խոշոր հարկատուներին, գումարի տեսքով արձագանք ունենալու դեպքում նամակով շնորհակալագիր են ուղարկում տվյալ տնտեսվարողին:

«Մարդուն օգնելու համար պետք չէ հարուստ լինել: Թող չասեն՝ սպասեք հարստանամ. նոր կօգնեմ»,-նկատեց պարոն Պետրոսյանը: Նա գյուղացիներին հորդորել է, որ վարչապետի եւ բանկերի միջեւ ձեռք բերած պայմանավորվածությունը խախտելու պարագայում, ըստ որի, սառեցվել են գյուղացիների վարկերի տոկոսները, անմիջապես զանգեն իրեն տեղյակ պահեն:

Գումարը կբաժանվի՝ պահպանելով այն սկզբունքը, թե որ գյուղը կամ ընտանիքը որքանով է տուժել: Հարցին՝ հետագայում է՞լ կգործի հիմնադրամը, պարոն Պետրոսյանն ասաց, որ «չի կարող ողջ կյանքը գումար ուզել»: Ըստ նրա, հիմնադրամը բացվել է 46 գյուղերի համար:

«Վարունգ, պոմիդոր, սմբուկ աճեցնող գյուղացիները կրկին սածիլներ են դրել եւ քիչ նվազ, բայց բերք կստանան, բայց խաղող կամ ծիրան ունեցողը հաջորդ տարի կամ երկու տարի հետո միայն բերք կունենան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930