Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Ռուսաստանը, բացի զենքից, մեզ ոչինչ չունի առաջարկելու»

Հունիս 13,2013 14:22

«Եթե ուզում ենք մնալ ճահճում` ինտեգրվենք Եվրասիական միությանը»

 

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը այսօր սեմինար-քննարկում էին կազմակերպել`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում:

Իրավաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը անդրադառնալով եվրաինտեգրման եւ եվրասիական ինտեգրման «կամ-կամ»-ի թեմային, նշեց, որ միաժամանակ երկու առթոռին նստելը այլեւս անհնար է.«Մեր խնդիրների տեսակետից,թե ո՞ր ուղղությունն է իրավիճակի փոփոխություն, նկատենք, որ ՌԴ-ն բացի զենքից մեզ ոչինչ չունի առաջարկելու, իսկ ԵՄ-ն ստեղծել է խնդիրների լուծման լայն մեխանիզմներ: Դրանք, իհարկե, իդեալական չեն, բայց ՌԴ-ն չունի , քանի որ ավտորիտարիզմի շրջանակներում է, եւ որեւէ դեմոկրտական ռեֆորմ չի կարողացել իրականացնել, սա է խնդիրը»:

Նա կարծում է, որ Բելառուսի, Ադրբեջանի քաղաքացիական հասարակություններն էլ վաղ թե ուշ բռնելու են եվրոինտեգրման ուղին, հարցը նրանում է, թե՝ ով ավելի խելացի է, ավելի արագ է գնում այդ ճանապարհով, թե պակաս խելոք լինելով` հետ է մնում պրոցեսից:

ՌԴ-ն Հայաստանի անվտանգությունը չի ապահովում, այլ ՌԴ-ն իր անվտանգությունն է ապահովում, իր շահերն է սպասարկում, նշեց Ա.Սաքունցը. «Մենք ցանկանում ենք մնալ ճահճի մե՞ջ, թե՞ ցանկանում ենք դուրս գալ դրանից: Եթե ուզում ենք մնալ` խնդրեմ, մնանք ճահճում, ինտեգրվենք Եվրասիական միությանը»:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը նկատեց, որ տենդենց կա, որ նմանատիպ քննարկումներում` դեպի ԵՄ, թե՞ ՀԱՊԿ, կամ ՌԴ, հիմնական փաստարկը բերվում է զենքը: Նրա կարծիքով՝ քննարկումները չեն կառուցվում այն հենքի վրա, թե մեզ ով կաջակցի` հնարավորիս խաղաղության հասնելու եւ ապահովելու հարցում: ԵՄ-ն այս հարցում ակնհայտորեն առավելություններ ունի:

Մ.Այվազյանը չհամաձայնեց հիմնական զեկուցող Ռ.Կիրակոսյանի այն կարծիքին, որ կայուն Հայաստանը ՌԴ-ի շահերից է բխում: Նրա կարծիքով այդպես կլիներ, եթե ողջ տարածաշրջանը ՌԴ-ի ազդեցության ներքո լիներ, մինչդեռ մեր տարածաշրջանի դեպքում` տարբեր երկրներ են, տարբեր զարգացման ուղով, եւ այս պայմաններում ՌԴ-ն առավելապես մանեւրելու, լարվածություններ ստեղծելու հնարավորություն է ստանում: 


Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930