Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան. Ով ում կարիքն ավելի շատ ունի

Հունիս 13,2013 13:00

Երեքշաբթի օրը՝ հունիսի 11– ին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին Իրանի դեսպանության շենքում հյուրընկալեց հայաստանյան լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչների՝ խոսելու ուրբաթ օրը Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շուրջ։

«Մենք հարևան երկրներ ենք և պետք է տեղյակ լինենք միմյանց խնդիրներին։ Ավելի քան 3000 տարի իրար կողքի ենք ապրել, և մեր միջև մշտապես գերիշխել է բարեկամությունը, իրանական և հայկական մշակույթները միմյանց շատ նման են, ես ինքս Հայաստանում օտարություն չեմ զգում և կարծես իմ հայրենակիցների շրջապատում եմ ապրում»,- այսպես սկսեց իր խոսքը Իրանի դեսպանը։

Գազի հարցը

Այնուամենայնիվ, առաջին հարցը, որն ուղղվեց Իրանի դեսպանին, վերաբերում էր ոչ թե Իրանի նախագահական ընտրություններին, այլ Հայաստանին, մասնավորապես՝ գազի ներկրման հարցին։ Հիշեցնենք, որ գազի խնդիրն արդիական դարձավ մայիսին «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից ՀՀ կառավարությանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող բնական գազի գնի բարձրացման մասին հայտի հրապարակումից հետո։ Իրանի դեսպանից հետաքրքրվեցին, թե արդյոք Իրանը կարո՞ղ է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին։

«Ինչ վերաբերում է գազի խնդրին և այն հարցին, թե արդյո՞ք իրանական գազը Հայաստանի համար կարող է այլընտրանքային լինել, դա արդեն հայաստանյան կողմը պետք է որոշի, դա Հայաստանի գործն է»,-ի պատասխան՝ ասաց Մոհամմադ Ռեյիսին՝ միաժամանակ հիշեցնելով՝ երբ Իրանը Հայաստանին գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է կնքել, հիմքը եղել է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքը։ «Այդ պայմանագիրը չի լուծարվել և այժմ գործում է։ Նաև պետք է նկատի ունենանք, որ Իրանն ինքը այդպես էլեկտրաէներգիայի կարիք չունի, որովհետև նա արտահանում է էլեկտրաէներգիա տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրաք և այլն, սակայն, ամեն դեպքում, որպեսզի ինչ-որ ձևով նպաստենք, որ ինչ-որ կերպ լուծվեն Հայաստանի խնդիրները և դժվարությունները, դեռևս հավատարիմ ենք այդ պայմանագրին»,- այսպես ասաց Իրանի դեսպան Ռեյիսին։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

 Զրույցի մանրամասները կարող եք կարդա այսօրվա «168ժամ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930