Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Էկոլոգիական հիմնախնդիրների լուծումը` կանաչ տնտեսությունն է (Տեսանյութ)

Հունիս 13,2013 13:46

Այսօր  «Ելակետ»  ակումբում «Երիտասարդները եւ ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները. կայուն զարգացումը՝ որպես լուծման ուղղի» թեմայով խոսեցին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հկ նախագահ Կարինե Դանիելյանը, նույն հկ-ի երիտասարդական թեւի նախագահ Լիանա Ներսիսյանը, Արեւելյան Եվրոպայի զարգացման եւ համագործակցության ցանցի խորհրդի անդամ Հմայակ Առաքելյանը:

Դանիելյանի տեղեկացմամբ գնալով էկոլոգներին ավելի լուրջ են վերաբերվում, եւ այս ոլորտում բավականին ակտիվ երկրներ կան, որոնցից մեկը Գերմանիան է, ում հետ էլ իրենք համագործակցում են: «Անցյալ ամսվա վերջին Բեռլինում կայացավ մի հետաքրքիր հավաք, հրավիրված էր փորձագիտական խումբ, որտեղ Եվրոմիության, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ էին: Ես հնարավորություն տեսա այս գործընթացներում՝ նաեւ Արցախի մասնակցությունը»,- նշեց Դանիելյանը՝ ավելացնելով, որ նպատակը դրական փորձի փոխանակումն էր, խնդիրների լուծումը, կայուն զարգացման ցուցանիշների չափելիությունը եւ այլն:

Գերմանիայում կայացած հավաքը շատ օգտակար էր՝ հավելեց Դանիելյանը:

Դանիելյանի փոխանցմամբ` այսօր էկոլոգիական լուրջ խնդիրներ կան Հայաստանում, որոնցից են ձկների, ձկնաբուծության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ Երեւանի շենքերի սեյսմակայունությունը, առաջ է գալիս Հանրապետության հրապարակի հարցը, այսինքն` ըստ նրա, սրանք խնդիրներ են որոնց դեմ պետք է պայքարել:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930