Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Հայաստանի բիզնեսմենները վախեցած են եվրոպական շուկայից»

Հունիս 13,2013 13:46

 

ԵՄ-ի հետ ինտեգրացիան չպետք է իրականացնի այն ուժը, որն օլիգարխիայի եւ կոռուպցիայի կրողն է՝ կարծում է Անդրիաս Ղուկասյանը:

 

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը այսօր սեմինար-քննարկում էին կազմակերպել`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում:

Քննարկման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով ավելի քան քսան տարի շարունակվող եվրոինտեգրմանը, նկատեց, որ եվրոինտեգրման եւ ՌԴ-ի հետ Եվրասիական համագործակցության հարցերը պետք է քննարկվեն քաղաքական, տնտեսական անվտանգության լայն առումով:

Պետք է քննարկվի նաեւ Հայաստանի համար ՌԴ-ի նշանակության հարցը, նշեց Խ.Քոքոբելյանը.«Ի՞նչ է նշանակում՝ «կամ-կամ»: Ընտրության հարց չի կարելի դնել… Շատ դեպքերում «եւ-եւ»-ի ու «կամ-կամ»-ի միաժամանակ կիրառումն անհնարին է»:

Պետք է ԵՄ-ի հետ էլ հնարավորւթյուն ունենանք անվտանգության հարցեր լուծել՝ նշեց նա:

Անդրադառնալով կարծիքին, թե եվրոպամետ ընդդիմության կարիք ունի Հայաստանը, նա ասաց, որ համախմբում պետք է լինի կոնկրետ խնդիրների, նպատակների շուրջ: «Հայաստանի բիզնեսմենները վախեցած են եվրոպական շուկայից: Թիվ մեկ գերխնդիրը պետք է լինի` բարձր ստանդարների արտադրանքներ ստեղծող երկիր դառնանք, միայն այն դեպքում կլինենք մրցունակ պետություն»:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարեւորեց` «Լեռնային Ղարաբաղի չճանաչված սահմանների պայմաններում» ԵՄ ասոցացման համաձայնագրի ընդունման արդյունքում հնարավոր բացերը, հարց բարձրացնելով, թե ինչպես դրանց պետք է վերաբերվի ԵՄ-ն: Եվրոինտերգրման պրոցեսի որպես թույլ կողմ նա նշեց այն, որ ԵՄ-ի հետ ինտերգրացիան չպետք է իրականացնի այն ուժը, որն օլիգարխիայի եւ կոռուպցիայի կրողն է, եւ հասարակության համար անընկալելի է, երբ այսպիսի իշխանության հետ են նստում բանակցելու եվրոպացիները:


Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930