Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանին անհրաժեշտ է պրոեվրոպական ընդդիմություն»

Հունիս 13,2013 13:35

Եվրաինտեգրման խոչընդոտը շարունակում են մնալ օլիգարխիան, կրիմինալը, մենաշնորհները:

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի կազմակերպված սեմինար-քննարկմանը`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում հիմնական զեկուցողներից էր նաեւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը:

Բանախոսը կարեւորեց հարցը, թե ի՞նչն է խանգարում ԵՄ Ասոցացման համաձայնագրին: ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կարող է լիարժեք գործել, եթե վերացվեն սահմանային անցակետերը, ազատ առեւտրի գոտու ռեժիմը գործի, նշեց նա:

Հետխորհրդային երկրների զարգացմանը հետեւելով՝ կարող ենք փաստել, որ այդ երկրներն այնքան էլ ազատ չեն եվրաինտեգրման ճանապարհին` ՌԴ-ի կողմից ճնշումների առումով, նկատեց բանախոսը:

Բելառուսն ու Ադրբեջանը դուրս են մնացել եվրոինտեգրման պրոցեսից` հակամարտությունների չկարգավորման տեսանկյունից: ՌԴ-ն հակազդման էֆեկտիվ քաղաքականություն է վարում հետխորհրդային երկրներում, նշեց Ռ.Մեհրաբյանը:

Եվրոպական ուղին չունի այլընտրանք, կարծում է բանախոսը: Եվրաինտեգրման խոչընդոտը շարունակում են մնալ օլիգարխիան, կրիմինալը, մենաշնորհները, համակարգային ախտի հետ գործ ունենք, ասում է նա: Անվտանգության մարտահրավերը անվտանգության տարրի բացակայությունն է: Արեւելյան Եվրոպայի ինտեգրումը ցույց տվեց, որ ինտերգրվում էր ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին անդամակցության փուլերով, սա ըստ բանախոսի` ավելի արդյունավետ էր:

Թուրքիայի հետ փակ սահմանի առկայությունը, չկարգավորված ԼՂ հակամարտությունը, Ալիեւի բռնապետության անհանդուրժողականությունը, ռուսական բազայի առկայությունը Հայաստանում, լրջագայուն կերպով խոչընդոտում են տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը:

Հայաստանի քաղաքական համակարգի արատներին անդրադառնալով՝ նա մատնանշեց քաղաքականապես ոչ կոմպետենտ, թույլ, ամուլ, ոչ պատասխանատու իշխանությունների պահվածքը:

Մինչեւ հիմա գործողությունները գնում են իրադարձությունների պոչից, կարծում է բանախոսը: Նրա կարծիքով պետք է երկխոսություն սկսել ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի հետ մեծ օրակարգով, Հայաստանի եւ Վրաստանի հետ բազմաթիվ քննարկման հարցեր կան: «Հայաստանին անհրաժեշտ է պրոեվրոպական ընդդիմություն», նշեց Ռ.Մեհրաբյանը:

 

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930