Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի, անկախ՝ նորընտիր նախագահից

Հունիս 13,2013 13:23

«Իրանի արտաքին քաղաքական կուրսը ձեւավորվում է հոգեւոր դասի անմիջական մասնակցությամբ, եւ նախագահը սրա վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: Երկրի նախագահ լինելուց կարող են փոխվել երանգները, բայց ոչ գույնը: Եթե նախագահ լիներ Վելայաթին, ապա հայ-իրանական հարաբերությունները կխորանային, բայց մնացած թեկնածուներից ով էլ որ ընտրվի Իրանի նախագահ, ապա հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի, չեն վատանա»,-  այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում  հայ-իրանական հարաբերություններին անդրադառնալով՝ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Խոսելով գազի գնի մասին՝ Իսկանդարյանն ասաց, որ Իրանը գազի գնի հետ կապված իր մոտեցումներն ունի, եւ եթե մենք սկսենք Ռուսաստանից ավելի քիչ գազ գնել ու ավելի շատ Իրանից գնենք, ապա խնդիր կառաջանա՝ արդյո՞ք մենք կկարողանանք այդքան գազ սպառել: «Իրանական գազի որակը որակական առումով զիջում է ռուսականին, որին, ի դեպ, նախապատվություն է տալիս նաեւ Եվրոպան»,- հավելեց նա:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930