Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիգարոնը» վերածնվելու ուղի է փնտրում. ընկերությամբ հետաքրքրված է «Սովռանո՞ն»

Հունիս 13,2013 13:22

Երբեմնի հայկական կայացած բրենդերից մեկը համարվող և միջազգային ճանաչում ձեռք բերած «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը շուտով նոր «կյանք» կստանա։

«168 ժամի» տեղեկություններով՝ ընկերության սեփականատերերը պատրաստվում են վաճառել բաժնեմասերի որոշակի քանակ, և հավանական գնորդը «Սովռանո» ընկերությունն է։ Ըստ մեր աղբյուրի՝ ներկայումս գործարքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։

«ՍՊՍ Սիգարոնը» հավասար բաժնեմասերով՝ 50:50, պատկանում է Սեմյոն (Սիմոն) և Սեյրան Պողոսյաններին։ Ընկերության հիմնադիրը մոսկվաբնակ գործարար Սեմյոն Պողոսյանն է, ով սիգարետի և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների մասնագետ է, տասնյակ գյուտերի հեղինակ։

Ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, ընթանում է այս գործի դատաքննությունը։ Հերթական նիստը տեղի է ունենալու հունիսի 14-ին։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930