Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Օլիգարխները ամենավերջինն են, որ չեն գիտակցում, որ իրենց իշխանությունը կամաց-կամաց նվազում է»

Հունիս 13,2013 13:11

Ըստ Կիրակոսյանի` «Հայաստանն ավելի մեծ կայունություն է առաջարկում այս տարածաշրջանին»:

 «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը

այսօր սեմինար-քննարկում էին կազմակերպել`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում:

Քննարկման հիմնական զեկուցող` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց նախ հնարավորությունների մասին. Հայաստանը կստանա մեծ հնարավորություն եւ չորս հնարավորություններ առանձնացրեց:

Առաջինը` ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` հնարավորությունն է ԵՄ-ի համար, լծակ` ՀՀ-ում իրական բարեփոխումները ամբողջացնելու:

Երկրորդ հնարավորությունը ՀՀ-ի համար է` ավելի մեծ ինտեգրման հնարավորություն մեկուսացման պայմաններում: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը ուրույն հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը առաջնորդ է Արեւելյան գործընկերության երկրների շարքում, ինչպես նաեւ Ադրբեջանի դեպքում Հայաստանի առավելությունը ամրագրվեց:

Երրորդ հնարավորությունը` տարածաշրջանի համար է ըստ բանախոսի, ԵՄ Ասոցացման պայմանագիրը մեծ հնարավորություն է կայունության համար: Օլիգարխիայի առկայությունը եւս սպառնալիք է Հայաստանի համար:

Չորրորդ հնարավորությունը` ՌԴ-ի համար, դա նաեւ նրա շահերից է բխում: Բայց նաեւ կան սպառնալիքներ, հնարավորություններից չօգտվելու սպառնալիքն է, նշեց Ռ.Կիրակոսյանը: ՌԴ-ն պետք է Հայաստանի վերաբերվի որպես հավասարի, հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր են, եւ կմնան, սակայն այստեղ սիմետրիայի բացակայության խնդիրն է: ՀՀ-ն ՌԴ-ի միակ վստահելի գործընկերն է տարածաշրջանում, ՀՀ-ն ավելի մեծ նշանակություն ունի ՌԴ-ի համար, ավելի, քան կարծում է ՌԴ-ն:

ՀՀ-ն ավելի մեծ կայունություն է առաջարկում այս տարածաշրջանի համար, քան որեւէ այլ պետություն, նույնիսկ գերազանցել ենք Վրաստանին, բայց պետք է դասեր քաղենք Վրաստանից:

Հայաստանը բաց է Եվրասիական ինտեգրման համար, բայց դա չի նշանակում անդամակցություն, նշեց Ռիչարդ Կիրակոսյանը: Վիլնյուսի գագաթնաժողովին նախաշեմին ամենահեշտ փուլն է, ավելի մեծ խնդիրն է` գագաթնաժողովի հաջորդ օրը, երբ Հայաստանը պարտականություններ կվերցնի ԵՄ ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչելու ճանապարհին, Հայաստանը այլընտրանք չունի, քան բարեփոխումները, նկատեց բանախոսը:

«Օլիգարխները ամենավերջինն են, որ չեն գիտակցում այն փաստը, որ իրենց իշխանությունը կամաց-կամաց նվազում է», -նշեց Ռ.Կիրակոսյանը` հավելելով, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ այս հնարավորությունը Հայաստանը իրավունք չունի բաց թողնել:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930