Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնագետները գազի գնի սուբսիդավորումը սխալ քայլ են համարում

Հունիս 13,2013 13:09

«Հայաստանը ոչ մի պրոբլեմ չունի արևային էներգիան օգտագործելու համար»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՊՏՀ դոցենտ, ֆիզիկոս Ղուկաս Մեհրաբյանը:

Նա նշեց, որ աշխարհում մեծ տարածում ունի արեգակնային էներգիայի օգտագործումը, այնինչ ՀՀ-ում արեգակնային էներգիայի օգտագործման մասին խոսակցություններ են եղել միայն 1960-ականներին: Պարոն Մեհրաբյանը կոնկրետ նախագծեր ներկայացրեց, որոնց օգտագործման շնորհիվ հնարավոր է ավելի քիչ գումար ծախսելով օգտագործել արևային էներգիան:

ՎԶԵԲ կայուն էներգիայի ֆինանսական ծրագրի ղեկավար Կարեն Արաբյանը այս հարցում համակարծիք չէ. «Մեզ պետք չէ արևային էներգիան: Մենք էլեկտրաէներգիայի արտադրության հետ խնդիր չունենք, մեզ պետք չէ ավելորդ ծախս անել: Դեռ շուտ է մեզ օգտագործել արևային էներգիան»:

Այն, որ ՀՀ-ում չի օգտագործում արևային էներգիան, պարոն Մեհրաբյանն այսպես է արձագանքում՝ բա Ռուսաստանի գազն ո՞վ վաճառի:

Դառնալով գազի գնի թանկացման պարագայում սակագնի մի մասի սուբսիդավորմանը՝ Ղ. Մեհրաբյանը նորից շեշտեց արևային էներգիայի օգտագործման մասին և ասաց. «Մեկ է, պարտք ենք կուտակելու ազգի համար, ի՞նչ սուբսիդավորել»:

Կ. Արաբյանն էլ նշեց. «Սուբսիդավորումը դա սխալ երևույթ է, այն բազում ռիսկեր է պարունակում: Եթե այդ գումարը կա, պետք է տալ գյուղացուն, որ նա, օրինակ, ջերմամեկուսացնի իր բնակարանը…ակնհայտ է, որ ՌԴ-ն գազի գները թանկացնելու է: Բայց ներկայացվում է, որ Ռուսաստանը դեռ մի բան էլ մեզ լավություն է արել, ավելի շատ կարող էր բարձրացնել»: Պարոն Արամյանը նշում է, որ խնդիրը պետք է լուծվի մի շարք գործողությունների իրականացման միջոցով՝ էներգախնայողություն, հարկային արտոնություններ, տեղեկատվություն, ֆինանսավորման մեխանիզմներ:

Կ. Արաբյանը անդրադարձավ նաև այն խնդրին, որ մեզանում էներգախնայողությունը զրո տոկոս է կազմում: Մասնավորապես նշեց. « ՀՀ բնակչության հիսուն տոկոսը օգտագործում է պարսկական վառարաններ, որոնց օգգ-ն 40 տոկոս է, փաստորեն ջերմության վաթսուն տոկոսը կորցնում են: Կամ ի՞նչ լամպեր ենք օգտագործում: Մեր շենքերը սարսափելի են ջերմամեկուսացման տեսանկյունից: Կամ կաթսաների գովազդներում բոլորը կիսամերկ են ման գալիս: Դա նրա համար է, որ մեր ուղեղներում նստացնեն, թե շատ գազ է պետք վառել, որ բնակարանի ջերմաստիճանը լինի 24 աստիճան, այնինչ արդյունավետ աստիճանը 18-ն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930