Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարչապետը իշխանության ամենաընդդիմադիր մարդն է». ՆԺԿ նախագահ

Հունիս 13,2013 12:55

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ներքաղաքական պասիվությունը պայմանավորում է երկրում ստեղծված ընդդիմադիր իրավիճակով:

«Խելոք ընդդիմությունը, որ բոլոր գործընթացներում կա, բայց չի երեւում , հստակ հասկանում է՝ ո՞ր իրավիճակն է ընդդիմադիր եւ ինչո՞ւ մտնել այս ամեն ինչի մեջ, եթե այնպես էլ ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում: Հայաստանի իշխանությունների  ամենաընդդիմադիրը հենց իրենք են՝ իրենց անմիտ որոշումներով, իսկ Հայաստանի ամենաընդիմադիր մարդը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Որովհետեւ նրա գործողություններից ավելի լավ իրավիճակը բերել ավելի պայթունավտանգ վիճակի ոչ ոք չի կարող: Թող ոչ մի ընդդիմադիր գլուխ չգովի, ոչ մեկ այսօրվա կառավարության պես չի կարող իրավիճակը դարձնել այսքան պայթունավտանգ: Դրա համար խելոք ընդդիմությունն ի՞նչ անի հիմա՝ պետք է սպասի, գործողությունների շարքը ցույց է տալիս, որ իշխանությունները երկու բան շատ լավ են անում: Հենց դրսի ու ներսի  ճնշումն ավելանում է, բոլոր հակասական խմբերը միանում են եւ երկրորդ՝ կրակում են»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:

Նրա խոսքերով, քաղաքացիների համար ստեղծվել է  էմոցիոնալ դաշտ, եւ այս անգամ հեղափոխությունը չի սահմանափակվելու Մաշտոցի պողոտայի վերեւով. «Էլի ցավոք սրտի, իշխանություններն այլ բան չեն գտնելու, բացի՝ կրակելուց: Որովհետեւ իրենց պատկերացմամբ, այդ  կրակելը դեռ կարելի է մարսել եւ այդ գործընթացը շարունակական դարձնել ու մնալ իշխանության… Իշխանությունը պետական բոլոր գործիքները դարձրել է իր հարստացման առարկա եւ նորմալ ադեկվատ միտք չի ուզում ընկալել: Այն, որ երեկ Գալուստ Սահակյանն ասում էր՝ ժողովուրդն է մեղավոր իր մենթալիտետով, ես մի բան չեմ հասկանում՝ այս իշխանությունն ո՞ւմ իշխանությունն է: Եթե մենթալիտետով այս  ժողովուրդը լավ չէ, կարելի՞ է մտածել, որ այդ մենթալիտետով սխալ իշխանություն է ընտրել, ո՞նց  կարող է վատ ժողովուրդը լավ իշխանություն ընտրել»:

ՆԺԿ նախագահի դիտարկմամբ, ընդդիմության համար Հայաստանում գործընթացները գնում են իդեալական հունով. «Այն ընդդիմության, որը պատրաստվում է իշխանափոխության եւ  սրան միջամտել միայն խելագարը կարող է… Սերժ Սարգսյանն ինչքան էլ իրեն պատեպատ խփի, մի պահի պետք է ընդունի քաղաքական որոշումներ՝ թե միությունների հետ կապված, թե ներքին կյանքի հետ կապված: Ինչքան էլ սիրի Սյունիքի նախկին մարզպետին, հետն ունենա հարյուրավոր հարաբերություններ, գալիս է մի պահ, երբ ստիպված է լինում քաղաքական որոշումներ կայացնել »:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930