Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում իրանագետ Գոհար Իսկանդարյանը խոսեց Իրանում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների, հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների մասին:
«Վաղը Իրանում նախագահական ընտրություններ են, այսօր լռության օր է, նախագահի թեկնածուները ութն էին, սակայն երկուսն ինքնաբացարկ հայտարարեցին: Իրականում այդ երկուսը չունեին ընտրազանգված»,- ասաց Իսկանդարյանն՝ անդրադառնաով ֆավորիտ թեկնածուներին: Ֆավորիտներն, ըստ նրա, Ղալիբաֆն է՝ Թեհրանի այսօրվա քաղաքապետը, բնակչության մոտ հույս կա, որ նա կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, ապա Սայիդ Ջալիլին է, քանի որ նա լուրջ առաջընթաց է գրանցում եւ կոշտ քաղաքականության կողմնակից է: Նրա նկատմամբ հոգեւոր դասի կողմից համակրանք կա եւ նախագահի կերպարում հենց նրան են տեսնում:
Վելայաթին էլ` սոցիալական հարցման արդյունքների, համաձայն թույլ թեկնածու է եւ դուրս մնաց ֆավորիտների ցանկից:
Իսկանդարյանի խոսքով` Իրանում ամենայն հավանականությամբ նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ. Ջալիլի- Ղալիբաֆ- Հասան Ռոմանի եռյակից երկուսը հաստատ կհայտնվեն երկրորդ փուլում:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ