Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահափորձի գործով ամբաստանյալը խաբե՞լ է դատարանին

Հունիս 13,2013 12:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել Պարույր Հայրիկյանի  դեմ հունվարի 31-ին մահափորձի գործով  մեղադրվող, ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը:  Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ Խաչիկ Պողոսյանի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն, որ նա չի կարող մասնակցել դատական նիստին: Բժշկական տեղեկանքի համաձայն, կալանավորը տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ:

Դատավոր Գագիկ Պողոսյանի հանձնարարությամբ այդ իսկ պատճառով մյուս ամբաստանյալները չէին տեղափոխվել  ՔԿՀ-ից դատարան:

Մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը, երեկվա նիստին հղում անելով, ասաց, որ ամբաստանյալը ինքն է հայտնել, որ անալիզների հանձնում եւ հետազոտում պիտի լիներ այսօր: Սակայն, ըստ դատախազի, իր տեղեկություններով՝ ՔԿՀ-ում պահվող  Խաչիկ Պողոսյանի վերաբերյալ այսօր պլանային ստուգում, անալիզի հանձնում նախատեսված չի եղել: Ըստ Արամ Ամիրզադյանի, շաքարն իջեցնող դեղամիջոց հաբերը չեն օգտագործվում ամբաստանյալի կողմից, իսկ հաբերի ընդունել-չընդունելը վերահսկելը հնարավոր չէ: Այսօր դատարան էր եկել բոլոր հանրահավաքներին ներկա գտնվող Տատին (լուսանկարում). սակայն նրա «բախտից», դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց հունիսի 17-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930