«Ես չեմ ասել, թե հրաժարական եմ տալու: Այդ լուրերը տարածողները, լավ կլինի, իրենց մասնագիտական պարտքը լավ կատարեն՝ նախ, լսեն, թե հարցն ինչպես է տրվել, եւ ես այդ հարցին ինչպես եմ պատասխանել: Ես չեմ հայտարարել, թե հրաժարական եմ տալու, այլ ասել եմ, որ եթե ֆուտբոլասերները, ֆուտբոլիստները գտնեն, որ ես չպետք է ղեկավարեմ հայկական ֆուտբոլը, խնդիր չկա, կհրաժարվեմ», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ