Լրահոս
Օրվա լրահոսը

Մ. Շահգելդյան. «Ես ամենևին վարչապետի ասածը կասկածի տակ չեմ դնում» (Տեսանյութ)

Հունիս 13,2013 12:29

«Ալիևը փոխում է հռետորաբանությունը. փորձ է արվում հրաժարվել ԼՂՀ հակամարտությունը լուծելու՝ պատերազմի եղանակից»,-այսօր Հենարան մամուլի ակումբում ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի՝ ՀՀ-ին գազ մատակարարելու առաջարկը, հայտարարեց  ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:  Նա շեշտեց այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը կատարվել է հենց Ադրբեջանում՝ ներքին քաղաքականության մեջ: Նա նշեց. «Ադրբեջանի մոտ մի պատկերացում է ձևավորվում, որ պատերազմի միջոցով հարցի լուծման հասնել հնարավոր չէ, և սա է նրանց հայտարարության իմաստը»:

Հետաքրքրվեցինք՝ իրոք հասկանո՞ւմ է, թե՞ նախագահական ընտրությունների նախաշեմին փորձում է արվում հանդուրժողականության տպավորություն ստեղծել: Նա պատասխանեց. «Ինձ թվում է, որ հասկանում է, քանի որ նախագահական ընտրությունների նախաշեմին միլիտարիստական տրամադրություններ են փորձում ստեղծել: Բայց Ալիևը երրորդ անգամ է նախագահ դառնալու, ու ինչպես Սաֆարովի գործը, ԼՂՀ հակամարտությունը ևս  նրան բարդ իրավիճակի մեջ է դնում: Ուստի նա պիտի փորձ անի խաղալ, արդյունքում երբեմն ծայրահեղական հայտարարություններ են լինում»:

Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) հետ կապված միջադեպը, մասնավորապես հեռախոսային ծախսերին վերաբերող, Մ. Շահգելդյանն այսպես մեկնաբանեց. «Ինձ համար սա զավեշտ է թվում: Այն բազում միջգերատեսչական կառույցների հետ է համագործակցում, իսկ այդ ամենը պետք է կազմակերպի հեռախոսային կամ ինտերնետային կապի միջոցով: Ուստի այդ թվերն ուղղակի ծիծաղելի ու տարօրինակ են»:

Անդրադառնալով ԱԺ-ում այս օրերին իրականացվող քննարկումներին՝ պարոն Շահգելդյանը նկատեց, թե բնական է, ընդդիմությունն իր խաղն է խաղում: Պատասխանելով այն հարցին,թե արդյոք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն վստահեցումները, թե գործնականորեն հնարավոր է օֆշորում ցանկացած անձի անունով հաշիվ բացել, լուրջ մարտահրավեր չէ՞ ԱԱԽ-ին, և արդյոք այն չպե՞տք է զբաղվի այդ հարցերով, ՕԵԿ փոխնախագահն ասաց. «Ես իրավաբան չեմ, որ կարողանամ պատասխանել: Բայց իրավաբանները պիտի այս հարցը պարզաբանեն: Սա նշանակում է, որ կամ մեր օրենսդրությունը պիտի փոխվի, կամ միջազգային պրակտիկան: Այս փուլում սա ԱԱԽ-ի խնդիրը չէ, թող իրավաբանները ուսումնասիրեն, հասկանան, հետո արդեն քայլեր կարվեն: Ես ամենևին վարչապետի ասածը կասկածի տակ չեմ դնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930