ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արտասահմանից վերադարձել է։ Հակոբյանը վստահեցրեց, որ երբեմն անհրաժեշտ է քաղաքական դաշտում պասիվ դերակատարություն ունենալ։
– Պարոն Հակոբյան, «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանը շատ անակնկալ ձեւով «անհետացավ» քաղաքական դաշտից։ Ի վերջո, որտե՞ղ է նա եւ ինչո՞վ է զբաղված։
– Ր. Հովհաննիսյանն արտասահմանում էր, նոր է վերադարձել, մենք այս պահին՝ խմբակցությունն իր հերթին, վարչությունն իր հերթին, ավագանին էլ՝ իր, միասին ծրագրում ենք մեր հետագա անելիքները։ Ու երեւի բնական է, որ ամբողջ քաղաքական դաշտը պասիվություն է ապրում, երեք ընտրություն անցկացվեց, որոնք համապետական էին։ Իրավիճակն այս պահին այդպիսին է։
– Եթե գաղտնիք չէ, կասե՞ք՝ ինչու Ր. Հովհաննիսյանը թողեց պայքարող ժողովրդին ու մեկնեց ԱՄՆ։
Կարդացեք նաև
– Գաղտնիք չէ։ Ու ինձ համար զարմանալի է, որ գաղտնիության շղարշի մեջ են առնում։ Նախ՝ իր ծնողներն այնտեղ են ապրում, դա պետք է միշտ նկատի ունենալ։ Հետո՝ հրավերներ կային, ու պետք է ելույթ ունենար, հանդիպումներ ունենար։
– Հետընտրական շրջանում Դուք, Ր. Հովհաննիսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցաք, որի հետ կապված՝ տարբեր տեղեկություններ հրապարակվեցին։ Իսկ ԲՀԿ-ն էլ հայտարարեց, թե իրենք ձայնագրություն ունեն ու կարող են դա հրապարակել։ Ի՞նչ էիք քննարկել այդ հանդիպման ժամանակ, որ նման սենսացիա առաջացավ։
– Այդ քննարկման մասին արդեն ասվել է, ու ես ավելացնելու ոչինչ չունեմ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում