Այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի կատարման հաշվետվությանը կողմ քվեարկեցին 66 պատգամավոր: 36-ը դեմ եղան, 1-ը ձեռնպահ եւ հաշվետվությունն ընդունվեց:
Նախօրոք արդեն ընդդիմադիր խմբակցությունները, հայտնելով իրենց դժգոհությունը հաշվետվության մասին, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: Այլընտրանքը՝ ԲՀԿ-ն, նույնպես դեմ քվեարկեց:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր պետք է ավարտվեր ԱԺ-ի գարնանային նստաշրջանը, սակայն կառավարության առաջարկով Հովիկ Աբրահամյանը որոշեց, որ հունիսի 17-ին հրավիրվի արտահերթ նիստ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ