Ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանը 3,5 տարի գտնվեց արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Հունիսի 7-ից նա ազատության մեջ է: ԱԱԾ նախկին քննիչի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Կոթոլյանը դատապարտվել էր ազատազրկման թմրամոլության համար 9 տարի ազատազրկման դատապարտված ոստիկանության, ազգային անվտանգության գործակալի տված միակ ցուցմունքի հիման վրա՝ իբրեւ Կոթոլյանին կաշառք է տվել:
Փաստաբանի հետ զրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: