Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այգեհովտցին գիշերով «իրազեկել է» Վոլգոգրադում տեղի ունենալիք ահաբեկչության մասին

Հունիս 13,2013 11:10

 Նա  պատասխան է  տալու դատարանում

 Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մուշեղ Գուրգենի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի  14-ին, ժամը 01.24 րոպեին իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է «112»,  ժամը 01.36 րոպեին՝ «911» հեռախոսահամարներին եւ հայտնել, որ իր ընկեր Վոլոդյան զանգահարել եւ իրեն ասել է, որ վաղը Վոլգոգրադ քաղաքի «Վորոշիլովսկի» առեւտրի կենտրոնի 2-րդ հարկում ահաբեկչական ակտ  է տեղի ունենալու: Մուշեղ Դանիելյանը գիտակցել է ,որ սուտ տեղեկություն է հաղորդում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով(«Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը»): Այդ  հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 17-ին:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930