Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նամակ է հղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը:
Հարցին, թե ինչու է նամակ գրել Գարեգին Բ-ին, նա արձագանքեց. «Նավասարդ Կճոյանը եւ նրա սանիկը՝ Աշոտ Սուքիասյանը, այսինքն` կաթողիկոսի սրբազանները, մարդ են ուտում բա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Բա չտեսնի՞, որ իր տեղակալները մարդ են ուտում»:
Խոսելով իր եւ կաթողիկոսի հարաբերությունների մասին, նա ասաց, որ մի քանի անգամ հանդիպել ձեռքով բարեւել են իրար, իսկ եկեղեցական տոներին Գարեգին Բ-ն մի քանի անգամ ձեռքը դրել է իր գլխին:
Ավելի վաղ խոսելով դատական գործի նախապատմությունից` Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին`Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,– մանրամասներ էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին: Ընթացքում նա վերցված գումարներով, որ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է վերադարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը:
չհասկացա, ինչ կապ ունեին էստեղ մարդ ուտող սրբազանները ու կաթողիկոսին գրած նամակը????
Տարիներ առաջ էր:Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում էի պատրաստում՝ նվիրված մուրացիկ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:Նրանց, ինչպես ասում են, դատարկ ձեռքով չէի այցելում:Հերթական հաղորդումն էի պատրաստում, որը նվիրված էր մի ընտանիքի, ուր տասն անչափահասներ էին մեծանում:Ուզեցի սննդամթերքի հետ նաև հագուստ տանել:Այցելեցի պ-ն Հայրապետյանին:Որոշեցի քաղցրավենիքի հետ խնդրել նաև իր արտադրած տրիկոտաժեղենից:Երեխաները համարյա մերկ էին:Շատ երկար լսեց ինձ, ողջունեց իմ նախաձեռնությունը:Կարծեցի հիմա կարգադրություններ կանի:Մեծ եղավ զարմանքս, երբ գրպանից, հազարանոց հանելով, ասաց. ,,Էս ա ունեցածս,,: Պապանձվել էի:Աչքերիս առաջ շարվեցին քաղցած ու տկլոր երեխաները:Բառացիորեն ոչինչ չասելով՝ դուրս եկա: Հայրապետյանի 30 միլիոնի կորստի մասին կարդալով՝ հիշեցի այդ դեպքը:Հիշեցի գործընկերոջս խոսքը.,,Ոչինչ, վերևում Աստված կա,,:
ում տանձինա պետք էս նախկինում թալանով զբաղված թալանված գործարարը:
Պարոն փայլակ այ հենց են պահին որ առաջին անգամ կյաթողիկյոսը “իրա աջը” դրելա քո գլխին հենց եդ օրից սկսված էլ քո գործերդ սկսվելեն “ձախողվել” բա խելքը գլխին մարդը կթողնի որ եդ կարգի “մարդը” իրա գլխին ձեռք տա? ու եթե Պարոն Սպարտակի խոսքերը հավաստի են, ինչում ես անձամբ կասկածել չունեմ, եդ օրվանիցել սկսած դու քո գերեզմանափոսնես սկսել քանդել: Բա քո արածը նորմալ մարդու արածա? Բա մարդուն տենց վիճակի մեջ կդնեն, հալա լավա խեղճին տեղում միկրոինֆակտ չի տվել…
Եստեղ են ասել առաջինները կլինեն վերջին, վերջիններն էլ առաջին.
Քո միլիոնների կեսը էդ փռչոտ մաֆիոզ կատաղիկոսնա կերել, կիսված կլինեն հետը էդ կռճոյանն ու օֆշորսկի տիկոն;