«Փաստաբանների պալատում Ազատ Ավագիմյան անունով փաստաբան չկա»,-այդ մասին Aysor.am-ին ասել է ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը, նշելով, որ նման մարդ չի ճանաչում:
Մինչդեռ, ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը: Այս մասին տեղեկացրել էր ՊՆ մամուլի ծառայությունից: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: