Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համագործակցություն Հայաստանի ու Վրաստանի միջեւ`Եվրամիության փողերով

Հունիս 12,2013 23:31

Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսավորել համագործակցության ծրագիր Հայաստանի ու Վրաստանի , մասնավորապես Շիրակի մարզի, Տավուշի, Լոռիի, Վրաստանից էլ՝ Սամցխե-Ջավախքի ու նաեւ Քվեմո Քարթլիի մարզերի միջեւ: Թե ի՞նչ ոլորտում կլինի համագործակցությունը` տնտեսական, մշակութային կամ այլ բնագավառում, ու ինչքա՞ն կկազմի ծրագրի արժեքը, դեռեւս հայտնի չէ:

Այս նպատակի համար հայտարարվելու է մրցույթ, այսինքն, գրանտ է տրամադրվելու այն կազմակերպությանը, որը գործընկեր կկարողանա փնտրել Վրաստանում: Այս մասին այսօր Գյումրու լրատվամիջոցներին տեղեկացրեց Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի փոխանակման խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը: Նա ասաց, որ ծրագրերն իրականացվելու են Արեւելյան գործընկերության անդամ 6 երկրների միջեւ`Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսիայի, Մոլդովայի եւ Ուկրանիայի միջեւ: Դրանք կնպաստեն տվյալ տարածքի, օրինակ` կոնկրետ Շիրակի մարզի զարգացմանը, տեղի իշխանությունների ու լրագրողների շփմանը, երկխոսությանը:

Եվրամիությունն այս գործընկերության շրջանակում նպատակ ունի իրացնել 4 ծրագիր` ընդհանուր 12,5 միլիոն եվրո արժողությամբ, որոնք կնպաստեն միջսահամանային համագործակցությանը` Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան, Բելառուսիա-Ուկրանիա եւ Ուկրանիա-Մոլդովա ուղղություններով:

Նշենք, որ ծրագրին կարող են մասնակցել անգամ քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, շահույթ չհետապնդող ԶԼՄ-ները, եւ որ ամենակարեւորն է` ծրագիրը շահողը կստանա ֆինանսավորման 90 տոկոսը:  Ծրագիրը կտեւի երկու տարի, հայտերի ներկայացման վերջնաժամակետը 2014 թվականի մայիսին է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930