Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը իր գազային պաշարներով հայտնվել է առաջին տեղում

Հունիս 12,2013 23:23

Բրիտանական British Petroleum ընկերությունը հրապարակել է իր ամենամյա «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկ 2013» զեկույցը, որտեղ նշվում է, որ 2012 թվականի արդյունքներով` Ռուսաստանի գազային պաշարը կազմում է 32.9 տրիլիոն խորանարդ մետր, սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այն գնահատվել էր 44.6 տրիլիոն: Ըստ այդ զեկույցի` Իրանը իր գազային պաշարներով հայտնվել է առաջին տեղում` 33.6 տրիլիոն խորանարդ մետրով, իսկ մեկ տարի առաջ`երկրորդ տեղում էր:

British Petroleum ընկերությունը նվազեցրել է Թուրքմենստանի գազային պաշարները՝ 24.3 տրիլիոնից, այն դարձնելով 17.5: Այս համատեքստում վերահաշվարկվել է Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի գազային պաշարների թվերը: Իսկ ընդհանուր առմամբ, գազի համաշխարհային ռեսուրսները 208.4 տրիլիոնից նվազել են մինչև 187.3:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930